Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՍՈՖԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՍՈՖԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐՈՒՄ  Է

Հոկտեմբերի 10-ին Սոֆիայում կայացած «Հայրենիքիս հեքիաթների, առասպելների եւ լեգենդների աշխարհը» մանկապատանեկան նկարչական մրցույթում 6 երկրներից  ներկայացված 126 ստեղծագործություններից  Հայաստանը ներկայացնող 12-ամյա Լիլի Մանյանն իր «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ստեղծագործությունով զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը: Իսկ 8-ամյա Մոնիկա Մելքոնյանը` «Սասունցի Դավիթ» աշխատանքով` 3-րդ տեղը, 13-ամյա Զարուհի Գեւորգյանցն իր «Ժամանակը» աշխատանքով` արժանացել է խրախուսական մրցանակի:


Նշենք, որ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած երեխաները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի հրավերով` դեկտեմբերի 1-ին կմասնակցեն Սոֆիայում կայանալիք ցուցահանդեսին եւ մրցանակաբաշխությանը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ