Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

Ն. ՌԻԺԿՈՎ. "ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՆՔ ՄԻ ԿՈՂՄ ՉԵՆՔ ՔԱՇՎԵԼՈՒ"

Արխիվ 12-16

Ն. ՌԻԺԿՈՎ. "ՀԱՅՈՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՆՔ ՄԻ ԿՈՂՄ ՉԵՆՔ ՔԱՇՎԵԼՈՒ"

Հայ-ռուսական միջխորհրդարանական այսօրվա հանձնաժողովին ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը խոսեց Հայոց ցեղասպանության 100-ամյակը Ռուսաստանում նշելու մասին: Նա ասաց, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ Պետդումայի նախագահ Նարիշկինը համաձայն են, որ Ռուսաստանի խորհրդարանում անցկացվեն միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Նիկոլայ Ռիժկովը անհրաժեշտություն համարեց, որ ՌԴ Դաշնային խորհուրդը եւ Պետդուման հայտարարությամբ հանդես գան: Նա ասաց, որ. "Այո, մենք ընդունել ենք Հայոց ցեղասպանությունը, բայց դա 15 տարի առաջ էր: Հիմա պետք է նոր հայտարարությամբ հանդես գանք` 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Մենք հայերի բարեկամներն ենք եւ այդ խնդրում մի կողմ քաշված չենք լինի": Նա առաջարկեց նաեւ, որ անցկացվեն ցուցահանդեսներ, խորհրդաժողովներ, եւ դիմեց հայկական կողմին` այլ առաջարկություններով հանդես գալու համար:               

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ