Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԱԳՆ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԱԳՆ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ

ԱԺ-ում շարունակվում է 2015 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը: Նրա խոսքով` 40% աղքատություն ունեցող երկրում ինչո՞ւ են ավելանում արտաքին գործերի ապարատի ծախսերը, մեքենաներ են ձեռք բերվում, ո՞ւմ համար եւ ի՞նչ մակնիշի:
Պավել Սաֆարյանն ասաց, որ պետք չէ Հայաստանում 40 տոկոս աղքատության ու ԱԳ ծախսերի միջեւ կապ տեսնել: "Ծախսերի ավելացումն աշխատավարձերի հետ է կապված: Իսկ ավտոմեքենաների հետ կապված ասեմ, որ գնվել է ծառայողական երկու մեքենա` "Տոյոտա Կորոլա" եւ մեկ միկրոավտոբուս",- ասաց պրն Սաֆարյանը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ պատգամավորները մինչ այս քննարկումը, ժամանակ ունեին առաջարկություններով հանդես գալու: "Եթե դուք քառասուն տոկոս աղքատությունը կրճատելու ռեսուրսներ գտնեք, մենք ուրախ կլինենք",- եզրափակեց Պ. Սաֆարյանը:
Նշենք, որ ԱԳՆ-ին 2015 թվականի բյուջեից հատկացվելու է 12 միլիարդ 593 միլիոն 637 հազար դրամ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ