Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ "ԴԵՖԻՑԻՏԻ" ՀԱՇՎԻՆ ՆԵՐԿՐՈՒՄ ԵՆ ՓՉԱՑԱԾ ՀԱՎԿԻԹ

Արխիվ 12-16

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ "ԴԵՖԻՑԻՏԻ" ՀԱՇՎԻՆ
ՆԵՐԿՐՈՒՄ ԵՆ ՓՉԱՑԱԾ ՀԱՎԿԻԹ


Սովորաբար Հայաստանի սպառողական շուկայում Ամանորի նախօրեին, ի թիվս այլ սպառողական ապրանքների,  թանկանում է նաեւ հավկիթը: Որոշ դեպքերում տնտեսվարողները պատճառաբանում են, թե թանկացման պատճառը հավկիթի դեֆիցիտն է, որոշ դեպքերում էլ, նույնիսկ  պատճառաբանություն չկա` թանկ է եւ վերջ: Չնայած Ամանորին դեռ երկու ամիս կա, սակայն տնտեսվարողներն արդեն սկսել են "նախապատրաստական" աշխատանքները, որն այս անգամ ոչ միայն հավկիթի գնի, այլ նաեւ որակի հետ է կապված:
Խմբագրությունը վերջին ժամանակներս ստանում է բազմաթիվ բողոքներ` հավկիթի ինչպես որակի, այնպես էլ գների հետ կապված: Սրա հետ մեկտեղª "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" հասարակական կազմակերպությունը եւս փաստեց, որ իրենք նույնպես քաղաքացիներից ստացել էր բազմաթիվ ահազանգեր նաեւ այն մասին, որ շուկայում վաճառվում է առանց մակնշման ¥այդ թվումª պիտանելիության ժամկետների¤ հավկիթ: Թեեւ Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում կատարելով ուսումնասիրություններª հասարակական կազմակերպությունը նման հավկիթ չէր հայտնաբերել, եւ ենթադրվում է, որ տնտեսվարողը չտուգանվելու համար արագ վերացրել էր հետքերը:
Սակայն հաշվի առնելով նախորդ տարիների փորձը` ՀԿ-ն անմիջապես ուսումնասիրություններ է կատարել մարզերում: Եվ ահա ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքից գնելով կասկածելի հավկիթըª այն ենթարկել է փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ հավկիթը փչացած է եւ օգտագործման ոչ ենթակա: "Այս տեղեկատվությունը տրամադրեցինք ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Մեր տեղեկություններովª նրանք  Վանաձոր քաղաքից հայտնաբերված ձվի քանակը ոչնչացրել են: Սակայն հայտնի չէª պահեստում այդ հավկիթներից դեռ մնացել է, թե ոչ",- "Իրավունքի" հետ զրույցում նշեց ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը եւ ընդգծեց, որ հավկիթի շուկայի ընդհանուր իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ կկատարեն նաեւ առաջիկայում:
Պարոն Պիպոյանի խոսքով` առանց մակնշման հավկիթը Հայաստան է ներկրվել Իրանից, եւ հիմնականում 52 դրամով առաջարկվել է սննդի արտադրությամբ զբաղվող ընկերություններին: Իսկ խանութներից սպառողը այն ձեռք է բերել 65 դրամով. "Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ տեղական արտադրողը ցանկանում է դեֆիցիտ ցույց տալ, որպեսզի հավկիթ ներկրի, քանի որ այսօր ավելի ձեռնտու է ներկրելը, քան արտադրելը",- ավելացրեց Բաբկեն Պիպոյանը: Նրա փոխանցմամբ` նախկինում տնտեսվարողները բողոքում էին, թե Հայաստանում հավկիթի դեֆիցիտ չկա, եւ ներկրման անհրաժեշտություն  էլ չկա: Սակայն որոշ ժամանակ անց` տնտեսվարողներին իրավունք տրվեց անձամբ զբաղվել հավկիթի ներկրմամբ, որից հետո հանկարծ պարզվեց, որ հավկիթի ներկրման "անհրաժեշտություն" կա:
"Իրավունքը" փորձեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ճշտել, թե բացի Վանաձոր քաղաքից, նշված հավկիթներն ուրիշ որտեղ են իրացվել, սակայն այնտեղից այդպես էլ արձագանք չեղավ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ