Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

"ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐԿՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄՆԵՐ ԴԵՌ ԿՍՊԱՍՎԵՆ"

Արխիվ 12-16

"ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐԿՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄՆԵՐ ԴԵՌ ԿՍՊԱՍՎԵՆ"

"ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները արդեն զգացնել են տալիս իրենց նաեւ Հայաստանումª մասնավորապես տրանսֆերների վրա: Դա է իրականությունը, բայց, ըստ իս, ԵՏՄ-ի պայմանագիրը վավերացնելուց հետո տնտեսական ակտիվությունը կաշխուժանա, որովհետեւ մենք կվերացնենք այն բոլոր խոչընդոտները, որպեսզի միասնական տնտեսվարման ամբողջ մոդելը կիրառվի",- անդրադառնալով ՌԴ-ի պատժամիջոցների ազդեցությանը Հայաստանի վրա` ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ: Պարոն Այվազյանը չի կիսում այն տեսակետը, որ ԵՏՄ-ին անդամագրվելով չի կանխատեսվում արտահանման աճ.
-Ես գիտեմ, որ լուրջ պահանջարկ է առաջ եկել Ռուսաստանում: Հայաստանը իհարկե չի կարող այդ պահանջարկին համաչափ առաջարկ ներկայացնելª հաշվի առնել, որ ՌԴ-ի ծավալները շատ մեծ են: Բայց ամեն դեպքում, դա լուրջ հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք ՌԴ-ին ավելի շատ ապրանք մատակարարել: Մասնավորապես գիտեմ, որ Ռուսաստանը գյուղատնտեսական ապրանքների, վերամշակվող արտադրության համար անսահմանափակ շուկա է, իսկ այլ բնույթի արտադրատեսակների մասով մենք դեռ պետք է կողմնորոշվենք: Ինչ վերաբերում է ՌԴ-ից ներկրվող ապրանքներին, ապա այդ առումով մենք խնդիր չունենք: Ընդհակառակըª դեռ գների իջեցում է նախատեսվում, որովհետեւ մաքսատուրքերը անմիջապես կզրոյանան: Այդ առումով կարծում եմ, որ Ռուսաստանից նաեւ սննդամթերքը մենք ավելի էժան կներկրենք, քան հիմա ենք ներկրում: Այնպես որ, արտահանման եւ ներկրման ոլորտում առաջխաղացումներ դեռ կսպասվեն: Մինչ նոյեմբերի վերջ, մենք արդեն կվավերացնենք պայմանագիրը, եւ ութ հարյուր ապրանքների հայտնի ցանկը հաստատելուց հետո, մենք կսկսենք կողմնորոշվել նաեւ երրորդ երկրների հետ առեւտրի հարցում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ