Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

Հ. Նաղդալյան. «Եվրասիական տնտեսական միությունը նոր լրջագույն հնարավորություններ է բացում...»

Արխիվ 12-16

Հ. Նաղդալյան. «Եվրասիական տնտեսական միությունը նոր լրջագույն հնարավորություններ է բացում անդամ պետությունների համար»

 

Երեկ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը, որը հոկտեմբերի 10-ի ԵՏՄ-ին միանալու փաստաթղթի ստորագրումից հետո, ըստ էության , առաջին պաշտոնական, նման բարձր մակարդակով քննարկումն էր ԵՏՄ անդամակցության  հեռանկարների շուրջ: Ընթացիկ աշխատանքների շուրջ  զրուցեցինք ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Տիկին Նաղդալյան, կմանրամասնե՞ք, խնդրեմ, կոնկրետ ինչ շեշտադրումներ արվեցին նիստի ընթացքում և ինչ աշխատանքներ են նախատեսվում խորհրդարանական այս հարթակում:

- Նախ կուզեի նշել, որ Եվրասիական տնտեսական միությունը Եվրասիայի տարածքի ամենամեծ  ինտեգրացիոն  միավորումներից մեկն է, ավելի քան 20 միլիոն ք.կմ տարածքով և մոտ 180 մլն բնակչությամբ:    Այս ինտեգրացիոն միավորման պետությունների աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքը  տալիս է որոշակի լուրջ առավելություններ:

Հանձնաժողովի նիստի ընթացքում երկուստեք կաևորվեց  Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի հաջող և արդյունավետ զարգացման հիմնական պայմաններից մեկը՝ համապատասխան իրավական բազայի ստեղծման անհրաժեշտությունը: Հետագա առաջընթացը շատ դժվար կընթանա՝ առանց տնտեսական գործունեության օրենսդրական հիմքերի ներդաշնակեցման: Սա մեր երկրների խորհրդարանների առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է և գերխնդիրն ու պատասխանատվությունը: Մենք պետք է հզոր խթան հաղորդենք օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը՝ ուղղված ազգային օրենսդրությունների կոնվերգենցիային և ներդաշնակեցմանը, ինչպես նաև՝ Միասնական տնտեսական տարածքի ձևաչափով ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման համար անհրաժեշտ իրավական բազայի ստեղծմանը:

Ինտեգրացիոն միավորման ընդհանուր իրավական դաշտը , որպես կանոն, հիմնված է նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակեցման և ազգային ու վերազգային հարթությունների համաձայնեցման վրա:  Այդ առումով երեկվա հանձնաժողովի նիստը նույնպես մի լավ հնարավորություն էր հետագա ինտեգրացման վերաբերյալ տեսակետների քննարկման համար:

-Ի՞նչ սկզբունքներ դավանելով է  Հայաստանն այսօր ինտեգրվում Եվրասիական տնտեսական միությանը :

-Եվրասիական միությանն անդամագրումը , կարծում եմ, պետք է նախ և առաջ կայանա փոխշահավետ տնտեսական սկզբունքների և պրագմատիկ մոտեցումների հիման վրա ՝ բացառելով վերացական աշխարհաքաղաքական գաղափարներն ու կարգախոսները: Տնտեսությունը պետք է լինի այդ կարևոր  գործընթացների առանցքը:
Մեր պատմության մեջ եղել է ժամանակահատված, երբ քաղաքական հարցերի լուծումը դրվել է տնտեսական խնդիրներից առաջ: Բոլորս գիտենք, որ դա լավ ավարտ չունեցավ:

Մեկ այլ սկզբունք ՝ եվրասիական ինտեգրացումը պետք է ապահովի անդամների հավասար ներկայացվածություն: Յուրաքանչյուր երկիր պետք է հասկանա և տեսնի այդ գործընթացներին մասնակցելու ուղղակի օգուտներն իր համար:  Իհարկե, ինտեգրացվող երկրները պետք է միավորվեն իրավահավասարության, և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի պայմաններում, այսինքն՝ համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի հիման վրա: Երկխոսություն, կողմերի դիրքորոշումների վերաբերյալ հարգալից վերաբերմունք, նրանց շահերի հիման վրա կայացած փոխշահավետ կոմպրոմիս՝ սրանք են եվրասիական շինարարության հիմնական գործիքները:  Հենց այս սկզբունքների պահպանումը որպես անկյունաքար՝ հանդիսանում է Միասնական տնտեսական միության հաջողության գլխավոր նախադրյալը:

-Որքանո՞վ արդյունավետ կարող է լինել խորհրդարանների դերն այս գործընթացում:

-Խորհրդարանը իր նշանակալի ներդրումն ունի միասնական տնտեսական տարածքի ձևավորման, եվրասիական տնտեսական միության ստեղծման գործընթացում ՝ վավերացնելով միջազգային համաձայնագրերը, ապահովելով ինտեգրացիոն գործընթացների իրավական բազան և նրա օրենսդրական բովանդակությունը, հետևաբար և՝ արդյունավետությունը: Ելնելով դրանից՝ կարծում եմ, որ մենք պետք է զարգացնենք և կատարելագործենք միջխորհրդարանական համագործակցության մեխանիզմները՝ ինչպես երկկողմ շփումները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության վեհաժողովի հարթակը՝ ապահովելով խորհրդարանականների համար փորձի փոխանակման, համատեղ քննարկումների և կոորդինացված օրինաստեղծ աշխատանքի դաշտը : Դա կբերի ազգային օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի ակտիվացման, ինչպես նաև, կնքված միջազգային պայմանագրերը վավերացնելու համար ներպետական արարողակարգերի ժամկետների կրճատմանը:

- Տիկին Նաղդալյան, երեկ նիստի ընթացքում փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ՝ կապված մի քանի պատգամավորների նստելու տեղերի հետ, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության, որից հետո նրանք լքեցին դահլիճը՝ ընդհանրապես չմասնակցելով նիստին: Իսկապես կա՞ր նման խոչընդոտ:

- Մեր հանձնաժողովը բավական մեծ թվով պատգամավորներ է ներառում, անգամ երկկողմ պայմանավորվածությամբ՝ 20 հոգու փոխարեն, 28-ն են, և դահլիճն էլ արդեն մի քիչ կարծես փոքր է մեզ համար: Ցավում եմ այդ հանգամանքի համար և կուզեի, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված մեր պատգամավորները , ովքեր եթե իրոք շահագրգիռ էին և ունեին խնդիրներ քննարկելու և բարձրաձայնելու, ապա հարմարվեին որոշ տեխնիկական՝ ասենք իրենց կարծիքով ոչ պատվաբեր՝ նիստը նախագահողներից մի քիչ հեռու նստելու հանգամանքի հետ և մասնակցեին հանձնաժողովի աշխատանքներին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ