Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԼՂՀ-Ի ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԾԱՂԱԿԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ՄԻԱԿ ԴՊՐՈՑ

Արխիվ 12-16

ԼՂՀ-Ի ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԾԱՂԱԿԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ՄԻԱԿ ԴՊՐՈՑ

 


ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Ծաղակաբերդ գյուղի ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ սովորում է 45 երեխա`20 տղա, 25 աղջիկ (5 առաջին դասարանցի), աշխատում` 17 մանկավարժ, 8 տեխաշխատող, դպրոցն ունի 9 դասասենյակ: Այս կրթօջախը հիմնադրվել է 1992 թվականին, իսկ 2002-ին վերանվանվել Աշոտ Նավասարդյանի անունով: Արդեն 3 տարի է` դպրոցը տնօրինում է ՌԻՄԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ:

«Մեր դպրոցի սաները շատ ակտիվ են, պատվո տախտակին գրեթե միշտ տեղ չի լինում փակցնելու նրանց առաջադիմությունը վկայող փաստաթղթերն ու մեդալները. անցած տարի 12-րդ դասարանում 6 տղա ունեինք, 6-ն էլ` մարզիկներ, որոնցից 3-ը ընդունվեցին ԲՈՒՀ, մնացածը ծառայում են, 3 աղջիկները թեթև ատլետիկայում մեծ հաջություններ ունեցան, ունենք 3 շախմատի չեմպիոն: Նախորդ տարի «Կենգուրուի» մրցույթին մեր դպրոցի 11-րդ դասարանցին Քաշաթաղի շրջանում զբաղեցրեց 1-ին տեղը: Դպրոցում գործում են նաև մաթեմատիկայի, ֆիզկուլտուրայի և շախմատի խմբակներ»,- ասում տիկին ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ, ապա, շարունակելով խոսել դպրոցի խնդիրների մասին, հավելում. «Մեզ անհանգստացնողը նախևառաջ միջոցառումների կարոտն է. երեխաները, իսկապես, կարոտ են շփումների, հանդիպումների, մշակութային օրերի… Ու նաև դասասենյակների խնդիր ունենք. եթե աշակերտները փոքր ինչ շատանան, լուրջ հարցի առաջ ենք հայտնվելու: Ապա` դահլիճի բացակայություն, ավագ դասարանների դասագրքերի հարց: Ու նաև կար ու ձևի, երաժշտության խմբակներ կուզեի` գործեին, մասնագետի պակաս կա, նաև աշխարհագրության ուսուցիչ չունենք»:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ