Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11. ԿՀԱՄԱՏԵՂՎԵՆ ՀԱՃԵԼԻՆ ՈՒ ՕԳՏԱԿԱՐԸ

Արխիվ 12-16

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11. ԿՀԱՄԱՏԵՂՎԵՆ ՀԱՃԵԼԻՆ ՈՒ ՕԳՏԱԿԱՐԸ

 

 

Արդեն ավանդույթ դարձած հանդիպում`«ԲԱՐԴԵՐՆ ԸՆԴԴՆԵՄ ԲԱՐԴ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» խորագիրը կրող համերգային ծրագրով, որտեղ կներկայանան «ԲԱՐԴ» ակումբի երգիչներն իրենց հեղինակային երգերով:

«ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ» բարեգործական հասարակական կազմակերպությունը 
սիրով ներկայացնում է հերթական բարեգործական համերգը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին: Համերգին մասնակցելու են հեղինակային երգարվեստի լավագույն ներկայացուցիչները`Ռուբեն Հախվերդյան, Դավիթ Ամալյան, Արմինե Հայրապետյան, Էդուարդ Զորիկյան, Վախթանգ Հարությունյան, Սարգիս և Գագիկ Շիբոյաններ, Արմեն Ադամյան, Կարեն Մամիկոնյան, Քրիստ Մանարյան, Վահե Քոչար, Ռուբեն Քամալյան, Վահան Արծրունի, Լիլիթ Սարգսյան…

Համերգից ստացված ամողջ հասույթը կփոխանցվի ՍԱԹԵՆԻԿ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ բուժմանը:
Սաթենիկը 4 տարեկան է: Վերջին բժշկական հետազոտությունների արդյունքում երեխայի մոտ ախտորոշել են Ժառանգական սֆերոցիտոզ (հեմոլիտիկ սակավարյունություն) և ապլաստիկ կրիզ հիվանդությունները: Այս ախտորոշումը ճշգրիտ չէ և դեռ հաստատված չէ: Ճշգրիտ ախտորոշում իրականացնելու և համապատասպան բուժում ստանալու նպատակով բժիշկները ծնողներին հորդորում են երեխային անհապաղ Գերմանիա տեղափոխել, ինչը, սակայն, ֆինանսական լուրջ ծախսեր է ենթադրում…

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել փոքրիկ Սաթենիկին, կարող են փոխանցումներ կատարել նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում երեխայի համար բացված հաշվեհամարներին`
220292061300001` ԱՄՆ դոլար
220292067810000` ՀՀ դրամ
ստացող` Սերգեյ Նազարյան:

Իսկ սպասված հանդիպման համար ձեռք ենք բերում տոմսեր, որոնց արժեքններն են` 1000, 2000, 3000 դրամ: 
Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` (098) 79 89 80 կամ (099) 599 461:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ