Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ` ԻՐ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ ՀՅՈՒՍՎԱԾ ԱՂՄՈՒԿԻ ՄԱՍԻՆ.« Ո՞Վ Է ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ»

Արխիվ 12-16

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ` ԻՐ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ  ՀՅՈՒՍՎԱԾ ԱՂՄՈՒԿԻ ՄԱՍԻՆ.« Ո՞Վ Է  ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ»

 

Հայաստանի հայորդաց տների ընդհանուր տեսուչ-տնօրեն, հոգեւորական Կոմիտաս վարդապետ Հովնանյանն  «Իրավունքի»  հետ զրույցում անդրադառնալով  վերջին օրերին իր անվան շուրջ  հյուսված աղմուկին,  ասաց, որ ինքը  հերքել է թե եղել է ԱԱԾ-ում:

Հիշեցնենք լրատվամիջոցներից մեկը  տարածել էր տեղեկատվություն այն մասին, որ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի դիմումի համաձայն Կոմիտաս վարդապետն  ԱԱԾ-ում հարցաքննվել է իր որոշ հայտարարությունների համար:

«Ինձ ԱԱԾ ոչ ոք չի կանչել, ԱԱԾ-ի ներկայացուցիչն է եկել  մեր գրասենյակ եւ տեղեկացրել  Ստեփան  Դանիելյանի` առ անձս ուղղյալ մեղադրանքները: Իբր թե ես հերյուրանքներ եմ տարածում,  ենթադրելով, որ   աղանդավորական շարժումները հակապետական գործունեություն են ծավալում, կես միլիարդ դոլար օգնություն են ստանում դրսից»,- ասաց հոգեւորականը:

Ինչ վերաբերում է Հայաստան ներթափանցած  «Քրիստոնեական ընտանիք»  շարժմանը,  հոգեւորականը հիշեցնում  է` այդ մասին հայտարարել է  միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: «Այդ աղանդը, ինչպես հայտարարել է Սեւակ Հովհաննիսյանը, Հայաստան է եկել Ուկրաինայից: Այդ ժամանակահատվածում  ինձ կապվեց ուկրաինացի մի  լրագրողուհի եւ  խոսեց  այն աղջկա մասին, ով եկել էր Հայաստան եւ քարոզչություն էր իրականացնում: Այդ հայտարարությունները հիմք տվեցին ինձ հայտարարելու, որ եթե կան աղանդավորական շարժումներ, որոնց քարոզչությունը վտանգ է սպառնում, սա մտահոգիչ է մեզ համար: Առավելեւս, որ մենք ունենք 200-ից ավելի շարժումներ, մեր միասնականությունը պառակտվում է: 200 աղանդավորական շարժումներ 200 մասի են բաժանում մեր հավաքականությունը: 3.000.000 –անոց ժողովրդի համար  200 տարաբնույթ քարոզչական գաղափարախոսությունները վտանգավոր են պառակտելու համար հայ հավաքականությունը: Այս ամենը գալիս է այն ուժերից, որոնց հաճելի չէ իմ քարոզած` երկրի, ազգի անվտանգության հարցը, առավելեւս  պատմական դեր խաղացած մայր եկեղեցին»,- պարզաբանեց Կոմիտաս վարդապետը:

Անդրադառնալով  աղանդներին կես միլիարդ դոլարով  ֆինանսավորելուն`Կոմիտաս վարդապետ Հովհանյանը հիշեցնում է. իր հայտարարությունից բավական առաջ կես միլիարդ դոլար ֆինանսավորման մասին խոսել է  «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը եւ  չգիտես ինչու Ստեփան Դանիելյանը  աղմուկ ու խնդիր չի  բարձրացրել այդ հայտարարության վերաբերյալ. «Եթե Ամարյանի հայտարարությունը մնում է անարձագանք, նշանակում է հայտարարությունն ունեցել է հիմք, որը ես երկրորդել եմ»:

-Հայր Կոմիտաս, ըստ Ձեզ, ինչո՞ւ է  «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը   հենց ձեր հայտարարությունների հիման վրա դիմել ԱԱԾ, եթե ինչպես Դուք եք ասում, Ձեզանից առաջ աղանդների ֆինանսավորման մասին հայտարարել էր Ալեքսանդր Ամարյանը:

-Ես Ստեփան Դանիելյանին երբեք չեմ  տեսել, չեմ  ճանաչում, խոսելու առիթ էլ չեմ ունեցել: Երբ եկա մեր գրասենյակ ու իմացա այն մասին, բաց բերան մնացի, քանի որ առաջին անգամ էի լսում այդ մարդու անուն-ազգանունը:  Բայց ես  փառք եմ տալիս աստծուն, որ մենք չենք ապրում 1938 թ-ին, այլապես հիմա ես ձեզ հետ էսպես հանգիստ չէի  կարող խոսել: Ես հիմա կլինեի Սիբիրի խուլ անկյուններից մեկում:

-Դուք ԱԱԾ-ի որոշմանը ծանո՞թ եք: Եթե այո, ապա այդ որոշման եւ  հետագայում հնչեցված Ձեր  հայտարարության միջեւ հակասություն չե՞ք տեսնում:

-Այո, ես ծանոթացել եմ ԱԱԾ որոշմանը:  Քանի որ Ստեփան Դանիելյանն առաջարկում էր ինձ 226-րդ հոդվածով ինձ  դատի տալ, որ ես իբր միջ կրոնական միջազգային թշնամանք եմ քարոզում: Նրանց  (նկատի ոնի ԱԱԾ-ին-խմբ) պատասխանը եղել էր այն, որ իմ ոչ մի ելույթի մեջ նման բան չկա: Ես հականե-հանվանե որեւե մեկին չեմ նշել: Նույնիսկ նա օգտագործել է  Լեւոն Բարդակչյանի պարագան, որը ինձ առնչություն չունի, քանի որ իմ խոսքում Բարդակչյան անունը չեմ շեշտել: Դա Բարդակչյանի կազմակերպած թատրոնն էր, որի պատճառով, ցավոք, այս տարվա մայիսին իմ մեքենան  ջարդուփշուր արեցին եւ մեջն էլ գրություն էին թողել` որտեղ քոնը կասես, էնտեղ էլ Բարդակչյանին: Ինչ վերաբերում է հակասությանը, ես ոչ մի հայտարարություն չեմ արել: Ինձ տեղեկացրել են, որ Ստեփան Դանիելյանը իմ նկատմամբ  այսպիսի բողոք  է ներկայացրել:

-Որպես զրույցի եզրափակում` այս պատմության հետ կապված` ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

-Ես կուզենայի միայն իմանալ ո՞վ է  Ստեփան Դանիելյանը, ինչ ազգային կերպար ունի: Որովհետեւ եթե մեկը իրոք Դանիելյան է,նրա համար պետք է մտահոգիչ պետք է լիներ այսօր մեր երկրի վիճակը, ոչ թե մտահոգիչ մտավորականի խոսքն իրեն  մտահոգեր  եւ դուրս գար դեմ մտահոգիչ հոգեւորականի:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ