Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԲՆԱՊԱՀՊԱՆ. «ԳԱՅԼԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՐԿՎՈՒՄ ԵՆ ԿԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻՑ»

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆ. «ԳԱՅԼԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՐԿՎՈՒՄ ԵՆ ԿԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻՑ»

 

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանn ու Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն այսօր լրագրողների հետ հանդիխման ժամանակ խոսեցին  գայլերի զանգվածային որսի մասին: Ըստ նրանց`   գայլերը հարձակվում են գյուղերի  վրա, քանի որ գայլերը մարդկանց պատճառով զրկվում են կերի պաշարներից: «Գայլերը բնությունը պաշտպանում են համաճարակներից. նրանք ուտում են հիվանդ և թույլ կենդանիներին: ԽՍՀՄ-ի տարիներին անխնա որսում էին գայլերին, որն էլ հանգեցրեց էկոհամակարգի խաթարմանը»,- ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Բնապահպանի խոսքով` գյուղերին գայլերի հարձակումից պաշտպանելու համար պետք է դադարեցվի նրանց համար կերակուր հանդիսացող կենդանիների որսը:


Ասուլիսի մյուս բանախոս, բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով էլ տեսակետ հայտնեց, թե գայլերի որսի համար 20 միլիոն դրամ տրամադրելով՝ կառավարությունը թաքցնում է գյուղերում իր վատ աշխատանքի արդյունքները:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ