Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«ՌԵԱԼԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

«ՌԵԱԼԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով հաղթանակ տոնեց «Գրանադայի» նկատմամբ: Հանդիպման արդեն 2-րդ րոպեին սերուցքայիններին առաջ մղեց Կրիշտիանո Ռոնալդուն: Մինչ ընդմիջման գնալը մադրիդցիները նաեւ երկրորդ գնդակն ուղարկեցին մրցակցի դարպասը, աչքի ընկավ Խամես Ռոդրիգեսը: Իսկ արդեն երկրորդ խաղակեսում Ռոնալդուի փոխանցումից հետո հաշիվը 3:0 դարձրեց Կարիմ Բենզեման: 87-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ժան Սիլվեն Բաբենը` ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 24 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 22-ական միավոր ունեցող «Բարսելոնան» եւ «Սեւիլյան» տուրի շրջանակում իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել:

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ