Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«ԲԱՎԱՐԻԱ»-«ԲՈՐՈՒՍԻԱ Դ.»՝2:1.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԹԻՄԸ ԿՐԵՑ 5-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

«ԲԱՎԱՐԻԱ»-«ԲՈՐՈՒՍԻԱ Դ.»՝2:1.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԹԻՄԸ ԿՐԵՑ 5-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ


Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Բավարիա»-«Բորուսիա Դ.» ավարտվեց հօգուտ մյունխենցիների 2:1 հաշվով: Առաջին խաղակեսում «Բավարիան» տարծքային առավելություն ուներ եւ մի քանի իրական գոլային պահ կորցրեց: Հենրիխ Մխիթարյանը հանդիպման 9-րդ րոպեին հնարավորություն ուներ գրավել «Բավարիայի» դարպասը, սակայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Հանդիպման 31-րդ րոպեին դորտմունդցիների հակագրոհներից մեկը գոլով ավարտեց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը: Ընդմիջումից հետո «Բավարիայի» առավելությունը բացահայտ էր, ինչի արդյունքում 70-րդ րոպեին «Բորուսիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հավասարեցրեց հաշիվը: Դաշտի տերերը շարունակում էին գրոհել եւ դարձյալ արդյունքի հասան. 85-րդ րոպեին 11 մետրանոցն անվրեպ իրացրեց հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ով վերջակետ դրեց խաղին: Այսպիսով Խոսեպ Գվարդիոլայի թիմը 24 միավորով առաջատարն է: «Բորուսիան» ունի 7 միավոր եւ 14-րդ տեղում է:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ