Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Այս օրերին Ռուսաստանի Անապա քաղաքում կայանում է 1998-1999 թվականներին ծնված պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 33 երկրի 254 բռնցքամարտիկներ: Եվրոպայի առաջնությունում, մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ Հայաստանը ներկայացված է 12 բռնցքամարտիկով: Երեկ մեր բռնցքամարտիկներից 3-ը անցկացրել են իրենց առաջին մենամարտերը: 60 կգ քաշային կարգում Սևանի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Արման Սիմոնյանը վստահ հաղթանակ տոնեց շոտլանդացի Ստեփան Նեյվանի նկատմամբ, իսկ 75 կգ քաշային արթիկցի Վան Մելքումյանը պարտության մատնեց Ուելսի ներկայացուցիչ Ջոն Պիլան Լեվսիին: Ցավոք մեր երրորդ ներկայացուցիչը՝ 50 կգ քաշային Արման Անտոնյանը, պարտություն կրեց՝ համառ պայքաորւմ զիջելով լիտվացի Արտուրաս Լինկովսկուն: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ