Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

SPICE GIRLS ԽՄԲԻ ԵՐԳՆ ԱՄԵՆԱՃԱՆԱՉՎԱԾՆ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

SPICE GIRLS ԽՄԲԻ ԵՐԳՆ ԱՄԵՆԱՃԱՆԱՉՎԱԾՆ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ


Մեծ Բրիտանիայում բոլոր ժամանակների եւ ազգերի ամենաճանաչելի երգը համարվել է անգլիական Spice Girls խմբի «Wannabe» երգը, որը 1996 թվականին դարձել է հիթ: Այս սոցհարցումները  կատարել  է Ամստերդամի համալսարանը եւ «Մոսի» հետազոտական խումբը:

«Ժամանակակից անգլիացուց պահանջվում է ընդհամենը 2,29 վայրկյան, որպեսզի նա գտնի Spice Girls խմբի տվյալ երգի մեղեդին»,-հայտնել են «Մոսի» հետազոտական խմբի անդամները:

Երկրորդ տեղում է Լու Բեգայի «Mambo No 5» հիթը, որի մեղեդին հիշելու համար հարցմանը մասնակցած անգլիացիներից պահանջվել է 2,48 վայրկյան: Եռյակը փակում է հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեի ֆիլմի համար ստեղծված երգը`«Eye of the Tiger»: Մեղեդին հիշելու  համար պահանջվել է 2,62 վայրկյան:

Spice Girls խումը իր երգը առաջին անգամ կատարել է 1996 թվականին, որից հետո այն միշտ զբաղեցրել է  հիթ շքերթների առաջին հորիզոնականը: Այժմ այդ երգը ստացել է հատուկ կարգավիճակ`«Ամենաճանաչված երգը» Մեծ Բրիտանիայում.«Մենք ձգտում էինք որոշել, թե ինչպես է աշխատում մարդու ուղեղը, երբ նա լսում է երաժշտություն: Առաջին հերթին մեզ հետաքրքրում էր երգերի մեղեդիները նշված ժամանակի մեջ վերհիշելը: Ամեն ինչ ցույց է տալիս, որ տարբեր մեղեդիներ մարդիկ տարբեր ձեւով են հիշում եւ մտաբերում»,-նշել է Ամստերդամի համալսարանի աշխատակից Էշլի Բերգոինը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ