Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ»`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արխիվ 12-16

«ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ»`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


Լույս է տեսել ջավախքահայ բանաստեղծ Սուրեն Շիրինյանի բանաստեղծությունների երրորդ`«Արյան կանչը» ժողովածուն: Բանաստեղծը իր երրորդ գիրքը նվիրել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Գրքում  նա բանաստեղծությունների է վերածել ցեղասպանությանը վերաբերյալ  այն պատմությունները, որոնք լսել է տարբեր մարդկանցից:

Ս. Շիրինյանի երրորդ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայրենիքում, սա առիթ էր, որպեսզի բանաստեղը եւս մեկ անգամ այցելի Հայաստան, քանի որ  երկար ժամանակ է, որ նա  բնակվում է արտերկրում.«Չնայած Հայաստանում չեմ բնակվում, բայց տարին մեկ անգամ անպայման այցելում եմ իմ հայրենիք, որին եւ նվիրված է իմ բանաստեղծությունների զգալի մասը: Առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնամ Հայաստան`կապրեմ եւ կստեղծագործեմ այստեղ»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց ՍՈՒՐԵՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ: Ամեն անգամ Հայաստան այցելելուց հետո բանաստեղծի հոգում ծնվում են նոր բանաստեղծություններ, որոնք էլ հանձնվում են թղթին, իսկ հետո ծնվում է հերթական ժողովածուն: Այս այցելությունից հետո նույնպես կլինեն բանաստեղծություններ, որոնք ինչպես Սուրեն Շիրինյանը փաստեց` լույս կտեսնի հաջորդ տարի`2015 թվականին`կրկին Հայաստանում.«2015 թվականը մեզ համար կարեւոր տարի է եւ բոլորս պետք է միասին լինենք`հայրենիքում: Մենք աշխարհին դեռ շատ բան ունենք ցույց տալու, միայն անհրաժեշտ է, որ միասնական լինենք, համախմբված նույն գաղափարի շուրջ»,-ընդգծեց բանաստեղծը:

Սուրեն Շիրինյանը սկսել է ստեղծագործել 2006 թվականից, նրա բանաստեղծությունները մեծ մասը  նվիրված են հայրենիքին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ