Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ  ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է 1998-1999 թվականներին ծնված պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 12 մարզիկով: Այսօր ռինգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող 5 մարզիկներ, որոնցից 3-ը իրենց մենամարտերն ավարտեցին հաղթանակով: Հատկապես գեղեցիկ հաղթանակ տոնեց գերծանր քաշային գյումրեցի Գուրգեն Հովհաննիսյանը, ով փայլուն ոճով առավելության հասավ թուրք Սալահատին Կոչագուի նկատմամբ իր համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այսօր իր երկրորդ հաղթանակը տոնեց 75 կգ քաշային Արթիկի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Վան Մելքումյանը, ով պարտության մատնեց վրացի Տարաս Կանդելակիին: Իր մենամարտը հաղթանակով է ավարտել նաև 48 կգ քաշային Վահե Բադալյանը, ով ուժեղ է գտնվել Իսրաելը ներկայացնող Մալախ Ֆեդիի հետ պայքարում: Ցավոք 46-կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 70 կգ քաշային Հայկ Հովհաննիսյանը պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից: Այնուհանդերձ մեր 12 բռնցքամարտիկներից 8 դեռ շարունակում են պայքարը մեդալների համար, իսկ նրանցից մեկն արդեն իսկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ