Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐԸ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-

Արխիվ 12-16

ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ  ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐԸ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԵՐԵԼԻՑԻՆ


2014 թվականը Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համար մեծ շրջագայությունների եւ ձեռքբերումների տարի էր: Համույթը այս տարի առաջին անգամ Երեւանւմ ներկայացրեց «Սասունցի Դավիթ» էպոսի պրեմիերան, բացի այս` ունեցել է արտասահմանյան  բազմաթիվ  շրջագայություններ: Համույթի տնօրեն Աշոտ Տիգրանյանի խոսքով` համույթի առաջին համերգը տեղի է ունեցել Կորեայում, որի նպատակն է եղել  ցուցադրել կովկասյան երկրների արվեստը.«Կորեայում մենք ունեցանք չորս համերգ, որոնք անցան լեփլեցուն դահլիճում: Հաջորդ համերգը տեղի ունեցավ Կալինինգրադում`նախկին Խորհրդային Միության բոլոր ակադեմիական խմբերի մասնակցությամբ»,-մանրամասնեց ԱՇՈՏ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ , հավելելով, որ  համույթը հայկական երգն ու պարը ներկայացրել է նաեւ Դանիայում եւ Նիդեռլանդներում:

Գոհ լինելով 2014 թվականին կատարած աշխատանքներից, համույթի գեղարվեստական ղեկավարը եւ տնօրենը փաստեցին, որ արդեն նախապատրաստվում են հաջորդ տարվան եւ հանդես կգան առանձին ծրագրով`նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին.«Ծրագրի չակերտները չեմ կարող ամբողջությամբ բացել, միայն կասեմ, որ լինելու է կես ժամանոց մի ներկայացում, որի մեջ ամփոփված է լինելու  Սասնա ժողովրդի ճակատագիրը: Բեմադրությունը լինելու  է երգերի ու պարերի հիման վրա»,-շեշտեց համույթի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ եւ ընդգծեց, որ ներկայցման լիարժեք աշխատանքները կսկսեն հաջորդ տարի փետրվարից:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ