Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆ. «ԵԹԵ ՈՐՈՇԵՄ ՀԵՌԱՆԱԼ ԲԵՄԻՑ` ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈ ԿԱՆԵՄ»

Արխիվ 12-16

ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆ. «ԵԹԵ ՈՐՈՇԵՄ ՀԵՌԱՆԱԼ ԲԵՄԻՑ` ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈ ԿԱՆԵՄ»


Անցյալ տարի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆԸ հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ բեմից, քանի որ պարուհու, հատկապես բալետի պարուհու համար կա տարիքային մի շրջան, որից հետո նա իրավունք չունի բեմում հանդես գալ: Սակայն, մինչեւ վերջերս հայ բալետի պրիման հանդես էր գալիս ներկայացումներում, իսկ բալետային արվեստը գնահատող հայ հանդիսատեսն էլ գոհ հեռանում էր դահլիճից: Վերջին մի քանի ներկայացումներում, սակայն, Ժ. Սարխոշյանը հանդես չի գալիս ոչ մի ներկայացման մեջ, եւ արդեն շրջանառվեցին խոսակցություններ, թե վաստակավոր արտիստը լքել է Հայաստանը, ավելին` դա պայմանավորված է կոնկրետ անձերի հետ, որոնցից նեղացած էլ հենց Ժակլինը որոշել է դիմել այդ քայլին: «Իրավունքը» այս եւ այլ հարցերի պատասխաններ պարզեց հենց հայ բալետի պրիմայից.


«ՈՒԶՈՒՄ ԷԻ ՀԵՌԱՆԱԼ, ԲԱՅՑ ԴԵՌ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՄ»

 

- Ժակլին, անցյալ տարի դեռ ասացիք, որ բեմից Ձեր հեռանալու ժամանակն է, քանի որ պարուհիների, հատկապես բալետի պարուհիների համար կա տարիքային մի շրջան, որից հետո իրավունք չունի նա բեմում լինելու: Փաստորեն, դուք հեռացաք ոչ միայն բեմից, այլեւ Հայաստանի՞ց:

- Ես դեռ բեմից չեմ հեռացել, ուզում էի հեռանալ, բայց դեռ շատ անելիքներ ունեմ. պայմանավորվել եմ թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի հետ, որ կվերադառնամ եւ հանդես կգամ նոր ներկայացման մեջ` Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ում: Եթե որոշեմ հեռանալ բեմից` անպայման հրաժեշտի երեկո կանեմ իմ հանդիսատեսի համար:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հ.Գ. Իսկ թե այժմ որտեղ է, եւ ինչո՞ւ որոշեց Հայաստանից հեռանալ հայ բալետի պրիման, կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունքում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ