Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է «ԻՐԱՎՈՒՆՔԻ» 25-ԱՄՅԱԿԸ

Արխիվ 12-16

ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է

«ԻՐԱՎՈՒՆՔԻ» 25-ԱՄՅԱԿԸ

Շնորհավորում եմ «Իրավունք» թերթին` 25-ամյակի կապակցությամբ: Պիտի ասեմ, որ թերթն իր 25 տարիների կատարած աշխատանքի շնորհիվ այսօր իր հաստատուն տեղն ունի լրատվական դաշտում: Կարեւոր է նշել, որ «Իրավունքը» մեծ տեղ է հատկացնում նաեւ մշակույթին, ուրախ եմ, որ թերթը չի անտեսում մեր գործունեությունը` մեր քոլեջի սաների միջազգային ասպարեզներում, ինչպես նաեւ իմ եւ դստերս` Էմմիի հաղթանակների, հաջողությունների ու նորությունների մասին անդրադառնում է: Հատկապես տեղին են թերթում մշակութային դիպուկ ու ճիշտ վերլուծությունները` այսօրվա մշակույթի ու այդ ասպարեզում տեղի ունեցող երեւույթների, իրադարձությունների մասին: Այնպես որ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ողջ աշխատակազմին, ցանկանում եմ` միմիայն  առողջություն, որովհետեւ առողջ մարմնով դուք միշտ առողջ մտքեր եք մեզ` ընթերցողներիս թելադրել:


ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Երգչուհի, մշակույթի վաստակավոր գործիչ

Երեւանի մշակույթի պետական քոլեջի ղեկավար

«Դո Ռե Մի» վոկալ ստուդիայի հիմնադիր

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ