Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ` ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Արխիվ 12-16

«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ`

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Կոտայքի մարզում շարունակվում է Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Հայկական ներկապնակ» միջազգային ծրագրի շրջանակներում տեղի ունեցող «Վերածնունդ» գեղանկարչական փառատոնը: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ. «Այս փառատոնը շարունակութունն է Հայաստանում եւ Արցախում նախորդ տարիների կայացած փառատոների շարքի: Փառատոնը կազմակերպվել է Կոտայքի մարզպետարանի «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության եւ Աբովյանի «Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» կողմից»:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ փառատոնին մասնակցում են 14 նկարիչներ, որոնցից երկուսը ազգությամբ վրացիներ են: Գեղանկարիչների մի մասը ստեղծագործում է հայ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի ցուցասրահում, իսկ մի մասը` շրջում Կոտայքի մարզի պատմամշակութային հուշարձան-կոթողներում, կտավին հանձնելով մարզային նշանավոր վայրերի վերաբերյալ իրենց ստեղծագործական ընկալումները: Այս ժամանակահատվածում ստեղծվելու են շուրջ հիսուն աշխատանքներ, որոնք ցուցադրվելու են ինչպես մարզում, այնպես էլ դեկտեմբերի 11-ին Նկարիչների միության դահլիճում կազմակերպվելիք ցուցահանդեսում:

Նշենք նաեւ , որ ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել եւ ելույթներով հանդես եկել Կոտայքի մարզպետ Արա Հարությունյանը եւ «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության նախագահ Սերգո Երիցյանը:


ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ