Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԺ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԱՆ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԵՐԻ ՆՊԱՍՏԻ ՇՈՒՐՋ

Արխիվ 12-16

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԺ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԱՆ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԵՐԻ ՆՊԱՍՏԻ ՇՈՒՐՋ

 

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստը, որտեղ քննարկվել է այսպես կոչված «Մայրության նպաստի» վերաբերյալ կառավարության առաջարկությունները: Ինչպես հայտնի է հարցը վերջին մեկ ամսվա ընթացքում հասարակական լայն քննարմումների առիթ է դարձել: Ըստ էության, բոլոր այն առաջարկությունները, որոնք ինչ որ չափով նվազեցնում են հղի կանանց ու նորածին ունեցող երեխաների մայրերի եկամուտները, դուրս են մնացել Ազգային ժողով ներկայացրած օրենքի նախագծից, դրա փոխարեն ծննդաբերության նպաստ է սահմանվում չաշխատող հղի կանանց համար, որոնց թիվը շուրջ 30 հազար է: Միաժամանակ որոշ կարգավորիչ սահմանափակումներ են մտցվում նպաստների շուրջ չարաշահումների դեմ: Նիստում քննարկվեց նաեւ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի առաջարկությունը, որը արձակուրդում գտնվող նորածին երեխա ունեցող աշխատող կանանց համար հնարավորություն է ստեղծում բացի նպաստից ունենալ նաեւ այլ եկամուտներ, որոնք սակայն չպետք է գերազանցեն ամսական նվազագույն աշխատավարձից: Ինչպես հայտնի է գործող օրենքը արգելում է երեխաներին խնամող մայրերին ունենալ որեւէ այլ եկամուտ, բացառությամբ երեխայի խնամքի նպաստը, իսկ այլ եկամուտ ունենալու պարագայում մայրերը զրկվում էին երեխայի խնամքի նպաստից: Ավելին, որոշ դեպքերում ստիպված էին վերադարձնել ստացված նպաստի մի մասը: Հ. Բաբուխանյանի առաջարկին կողմ են արտահայտվել եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարհրամ Բաղդասարյանը եւ ԱԺ Սոցիալակն հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ