Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԹՈՒՐՔԱԳԵՏ.«ԷՐԴՈՂԱՆԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՓՈՐՁԵԼ Է ՀԱՄՈԶԵԼ ՕԼԱՆԴԻՆ ԴԵՄ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԱԳԵՏ.«ԷՐԴՈՂԱՆԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՓՈՐՁԵԼ Է  ՀԱՄՈԶԵԼ  ՕԼԱՆԴԻՆ ԴԵՄ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ  ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ»

 

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով  Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի այցին  Ֆրանսիա, ասաց, որ այն առանձնահատուկ չի կարելի համարել. «Էրդողանը  հաճախ է գնում Ֆրանսիա եւ բարձրացնում է այն հարցերը, որոնք միշտ  հնչեցրել է: Նա պետք է  հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվելը բարդի Հայաստանի  վրա, ասի, որ  իբր Թուրքիան քայլեր է կատարում  այց ուղղությամբ»:

Ըստթ թուրքագետի` Էրդողանն իր այցի յուրահատկությունն այն է, որ նա  չի բացառվում  փորձի  կանխած լինել  Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: «Ամեն կերպ  Էրդողանը հավանաբար փորձել է համոզել    Օլանդին , որ նա դեմ  լինի այդ օրինագծի ընդունմանը»,- ասաց թուրքագետը:

Իսկ արդյոք Ֆրանսիայի նախագահը տեղի կտա  եւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը չի լինի, Ռուբեն Սաֆրաստյանը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ ֆրանսիայի ներկայիս ղեկավարությունը  կկատարի Ֆրանսիայի հայ համայնքին տված խոստումները եւ այս օրինագիծն էլ կընդունի:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ