Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԲՀԿ-Ի ՖՈՆԻՆ ՄԱՐՈՒՄ Է "ԵՌՅԱԿԻ" ԱՆԴԱՄ ՈՒԺԵՐԻ ՁԱՅՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ի ՖՈՆԻՆ ՄԱՐՈՒՄ Է
"ԵՌՅԱԿԻ" ԱՆԴԱՄ ՈՒԺԵՐԻ ՁԱՅՆԵՐԸ


Մինչ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն ու համանուն կուսակցությունը ընդդիմադիր կեցվածք են ընդունել ու սկսել են խոսել անգամ իշխանափոխության մասին, հլու-հնազանդ են ոչ իշխանական "եռյակի" մյուս անդամ` իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը: Ավելին` հավանաբար, ԲՀԿ-ի այս ընդդիմադիր պահվածքը այնքան է զարմացրել վերջիններիս, որ կորցրել են խոսելու ընդունակությունը: Երեկ խորհրդարանում տարբեր հանձնաժողովների նիստերի ժամանակ տրամադրության խիստ անկում էր նկատվում ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մոտ, ու նրանք աջ ու ձախ մերժում էին պատասխանել լրագրողների հարցերին: Այստեղից կարելի է հետեւություն անել, որ կամ այսուհետ "եռյակում" հարցեր ու պատասխաններ տալիս են միայն ԲՀԿ-ականները, կամ էլ ՀՀ ԵՏՄ անդամակցման ֆոնին "Ժառանգությունն" ու ՀԱԿ-ը սկսել են հետեւել ռուսական ասացվածքներին: Չէ՞ որ "տիշե եդեշ, դալշե բուդեշ":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ