Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՑԵԼ Է

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՑԵԼ Է

Բաքուն շարունակում է տեղեկատվական պատերազմը, այդուհանդերձ ադրբեջանական քարոզչությունը թուլացել է, կարծում է տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
"Գլոբալ նորությունն այն է, որ Ադրբեջանի քարոզչական դաշտում փոխվել է ղեկավարությունը` հակահայկական տեղեկատվական քաղաքականության մշակմամբ զբաղվող Էլնուր Ասլանովն ազատվել է աշխատանքից",- երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մարտիրոսյանը: Փորձագետի խոսքով` Ասլանովը մեղադրվել է այն բանում, որ նուրսիստ կամ գյուլենիստ է: "Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վախեցել է, որ գյուլենիստները կարող են ամրապնդել իրենց դիրքերը երկրում, եւ սկսել է պայքարն այն քաղաքական վերնախավի դեմ, որը կապեր ունի Գյուլենի հետ: Այդ կապակցությամբ էլ Ասլանովն ազատվել է",- ասաց Մարտիրոսյանը:
Փաստորեն, փորձագետի կարծիքով, Ադրբեջանում այդ իմաստով սկսվել է ձեւափոխություն, քարոզչական դաշտը թուլացել է, իսկ ինքը` քարոզչությունը, վերադարձել է այն հին, ձեւական եւ ստանդարտ ձեւերին, որոնք գոյություն ունեին  ավելի վաղ: "Առայժմ հայտնի չէ, թե ինչ կլինի հետո, բայց եթե նայենք Ադրբեջանում հրապարակվող հոդվածները, ապա ակնհայտ երեւում է, որ դրանց մակարդակը կտրուկ ընկել է",- ասաց նա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ