Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԵՐԲ Է ԱՆՁԸ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Արխիվ 12-16

ԵՐԲ Է ԱՆՁԸ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

- Հարցս վերաբերում է պարտադիր կուտակային համակարգին: Խնդրում եմ պատասխանեք, եթե 2014թ. հունվար ամսին ես չեմ ունեցել բազային եկամուտ, ապա ինչպե՞ս է անդրադառնալու ինձ վրա պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելու պարտադիրության սկզբունքը` հետագայում վարձու աշխատող դառնալու դեպքում:
Արայիկ Բաղդասարյան,
Ք. Երեւան

Հարցին պատասխանում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարությունից.
-Իրականում օրենքի մեջ որեւէ տեղ նշված չէ` 2014 թվականի հունվարին անձը բազային եկամուտ ունեցել է, թե ոչ: Օրենքում նշվում է մեկ ամսաթիվ` դա 2014 թվականի հուլիսի 1-ն է: Ըստ օրենքի, ով այդ պահին ունեցել է բազային եկամուտ, ապա կարող է մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը հրաժարվել նպատակային սոցիալական վճար կատարելու պարտականությունից, եթե այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել: Ուստի եթե անձը, այս դեպքում հարց տվող քաղաքացին, ծնվել է 1974թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո, ապա նա ձեռք է բերում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցի կարգավիճակ այն պահից, երբ անցնում է աշխատանքի, սկսում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ