Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

Ի՞ՆՉՆ ԷՐ ՀՂԻ ԿՆՈՋ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉՆ ԷՐ ՀՂԻ ԿՆՈՋ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա Անի Անդրանիկի Դավթյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Սվետլանա Իսախանյանը: Տնօրենի խոսքով.
- Հղին հիվանդանոց է ընդունվել հոկտեմբերի 24-ին: Դա նրա երկրորդ հղիությունն է եղել, եւ այդ ամբողջ ընթացքում գտնվել է հսկողության տակ: Կնոջ մոտ առանց որեւէ պատճառի սկսվել են ստամոքսի շրջանում ցավեր, օդի անբավարարություն: Հրավիրվել են մասնագետներ, վիրաբույժ, եւ նախնական եզրակացություններովª կնոջ մոտ պտղաջրերի էմբոլիա էր զարգանում: Սակայն հստակ նշել մահվան պատճառը` չենք կարող մինչեւ չլինի դատաբժշկական փորձաքննության պատասխանը:
Նշենք նաեւ, որ Ա. Դավթյանի մահվան փաստի հետ կապված Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ