Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀԿ-Ն, ԱՅLԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ՈՉ

ՄԻԱՅՆ ՀՀԿ-Ն, ԱՅLԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

 

«Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների  հետ հանդիպման ժամանակ  ներկայացրեց իր   նախագիծը, որն առնչվում է ԼՂՀ-ին: Մասնավորապես,  նախագիծը բաղկացած է չորս կետից.  բացառել Արցախի եւ ՀՀ-ի պետական սահմաններում այլ պետությունների  կողմից անցակետեր տեղակայումը , բացառել ԼՂ-ի եւ Ադրբեջանի սահմանում այլ պետությունների  կողմից զինված ուժերի տեղակայումը,  բացառել Արցախի անդամակցությունը  այնպիսի կառուցի, որը կվտանգի Արցախի  ինքնիշխանությունը:

Զարուհի Փոստանջյանի խոսքով` այս նախագծի քննարկումը դռնփակ է անցկացվել եւ ոչ դրական եզրակացության էարժանացել  նախագիծը, ընդ որում, ինչպես հայտարարեց պատգամավորը, նախագծի  չընդունվելուն խոչընդոտել են ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչները, որոնք համարվում են ընդդիմություն: «Նախագծին դեմ է քվեարկել միայն Ալեքսանդր Արզումանյանը, քվեարկությանը մասնակցող մյուս քաղաքական ուժերը չեն քվեարկել: Անգամ դռնփակ նիստին թույլ չեն տվել մասնակցել Արցախի ներկայացուցչին» ,- մանրամասնեց  քաղաքակահ գործիչը:

Ի դեպ, վերոնշյալ նախագծի քննարկումը տեղի է ունեցել Ստեփանակերտում:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ