Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ

Արխիվ 12-16

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ  «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ

 

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին` 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Դավիթ Վարդանյանը, պատիժը կրելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նշենք, որ նա այժմ գտնվում է «Գորիսի» ՔԿՀ-ում եւ 30-ամյա Դավիթը մեղադրվում է  նրանում, որ 2013 թվականի հոկտեմբեր ամսին Իրանում առանց իրացնելու նպատակով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի`  ընդհանուր 106 գրամ կշռով, հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 70 գրամը փաթաթեթավորել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ մնացածը պահել է ձեռքի պայուսակում եւ փորձել է մաքսանենգ ճանապարհով Մեղրիի անցակետով վերոնշյալ թմրամիջոցն ապօրինի տեղափոխել Հայաստան:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ