Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ն ՄԵՐԺԵԼ Է ՕԳՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ն ՄԵՐԺԵԼ Է ՕԳՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ


Ադրբեջանի գերությունից  վերադարձած,Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը, այսօր «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ որդին համեմատաբար իրեն լավ է զգում. «Դեղեր են նշանակել, բուժումներ է ստանում: 15 օրը մեկ պետք է   տանենք հիվանդանոց, պետք  է բժիշկների հսկողության տակ լինի»:

Հիշեցնենք` Ադրբեջանի գերությունից  վերադառնալուց հետո  Արսեն Խոջոյանի մոտ հայտնաբերվել է «վուլգար» փսորիազ: Երկու անգամ Արսենին տեղափոխել են հայտնվում է ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոն:

Սվետլանա Խոջոյանին, բացի որդու առողջական վիճակից, մտահոգում է նաեւ այն, թե ինչպես են բանկից  վերցրած վարկն  իր տոկոսներով մարելու: «Վաղը` ժամը 10:00-ին, պետք է  150.000 դրամ վճարեմ, մյուս  ամիս էլ` 65.000 դրամ: Չգիտեմ ինչ եմ անելու: Միայն Արսենն է աշխատում,  բայց մինչեւ լիարժեք բուժում չստանա, չի կարող նորից աշխատանքի անցնել: Ես էլ 22.500 դրամ եմ ստանում»,- ասաց  տիկին Սվետլանան:

Տեղեկացնենք, որ Սվետլանա Խոջոյանը  օգնություն ստանալու խնդրանքով դիմել էՎիվաՍել-ՄՏՍ-ին, «Գրանդ քենդի» ընկերություններին: Վերջիններս, սակայն մերժել են կնոջը օգնել :

Մեր հարցին` արդյոք  տիկին Խոջոյանը  դիմել է  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, մեր զրուցակիցն ասաց, որ մի անգամ արդեն դիմել է մարզպետին. «Հիմա ամաչում եմ նորից դիմել, չնայած   Հովիկ Աբովյանը  ասել է, եթե  ինչ-որ  բանի կարիք ունենաա , կարող եք ն դիմել»:

Ի դեպ, բացի Արսեն Խոջոյանից, բուժման կարիք ունի նաեւ Սվետալան Խոջոյանի դուստրը, ով սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ հինգ տարի պետք է բուժում ստանա:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ