Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ

Արխիվ 12-16

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԵԼ

ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել. ԱԺ-ում նրա ծավալած գործունեությունը նախագահականում լուրջ քննարկումների առիթ է դարձել: Բանն այն է, որ Հ. Թովմասյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո գործնականում մեկ բանով է աչքի ընկել` տարբեր ձեւերով փորձել է բարդացնել խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների աշխատանքային պայմանները: Արդյունքում՝ ԱԺ աշխատակազմի եւ ընդհանրապես խորհրդարանի ղեկավարության եւ լրագրողների հարաբերությունները վերջին շրջանում բավական լարվել են: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանին ժամանակին մեծ դժվարությամբ են համոզել, որ Թովմասյանին ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակեն: Եվ եթե Թովմասյանը կարճ ժամկետում չկարողանա լրագրողների հետ իր հարաբերությունները կարգավորել, եւ նրա անձի նկատմամբ դժգոհությունները շարունակվեն, ապա նա իր պաշտոնում երկար չի մնա: Թովմասյանի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Արսեն Բաբայանը երեկ պատասխանել է. «Ես ենթադրություններին չեմ կարող արձագանքել»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ