Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՄ Է ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՄ Է ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ


Նոյեմբերի 7-11-ը  Հայաստանում կանցկացվի  ճապոնական ֆիլմերի փառատոն: Փառատոնն  անցկացվում է ՀՀ մշակույթի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, որի կազմակերպչներն են ՀՀ Ճապոնիայի դեսպանուջթյունը եւ հայ-ճապոնականա «Հիկարի» կենտրոնը: Փառատոնի ընթացքում Գյումրի, Էջմիածին եւ Երեւան քաղաքներում կցուցադրվեն ճապոնական ֆիլմեր, ընդհանուր առամամբ կներկայացվի 5 ֆիլմ: «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանի խոսքով`ընտրված 5 ֆիլմերն էլ ունեն շատ նուրբ սցենար.«Այս տարի ավանդույթի համաձայն մենք կարողացանք ոչ միայն Գյումրին ներառել փառատոնում, այլեւ Էջմիածինը: Հույս ունենք, որ հաջոր տարի կներառենք նաեւ Լոռին»,-նշեց ԿԱՐԻՆԵ ՓՈԼԻՊՈՍՅԱՆԸ եւ ընդգծեց, որ այս տարի փառատոնում լինելու է նորարարություն: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հնարավորություն կունենան փառատոնի ավարտին մասնակցել քննարկումների , եթե լինեն հետաքրքիր մտահաղացումներ, ապա դրանք կրապարակվեն:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակաից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը փաստեց, որ ճապոնական ֆիլմերի փառատոնը Հայաստանում պահպանում է միջմշակութային երկխսությունը եւ նպաստում է մշակութային կյանքի ապակենտրոնացմանը դեպի մարզեր.«Այս երկու ուղղությունները կարեւորվում է մշակույթի նախարարության կողմից: Փառատոնը մի կողմից հեռու է ագրեսիվ գովազդային ընկերություններից,  մյուս կողմից`այն կայացել է եւ արդեն ունի իր մշտական լսարանը»,-բարի մեկնարկ մաղթելով փառատոնին շեշտեց ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ:

Փառատոնին ներկայացով  ֆիլմերը տարբեր ժանրերի են`վավերագրական, սոցիալական, որոնք ըստ ՀՀ Ճապոնիայի դեսպանատան  խորհրդական Սասամե Կենիչիրոյի`ընդհանուր պատկերացում են տալիս Ճապոնիայի մասին.«Հայաստանում ՀՀ դեսպանատունը պաշտոնապես կբացվի հաջորդ տարի, հույս ունեմ դեսպանատան բացմամբ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ  մշակութային եւ այլ ոլորտներում հարաբերությունները ավելի կամրապնդվեն»,-մեկնաբանեց Ս.ԿԵՆԻՉԻՐՈՆ եւ հայտնեց իր ուրախությունը, առ այն, որ փառատոնի ընթացքում ճապոնական ֆիլմերը հնարավորություն կունենա դիտել ոչ միայն Երեւանում այլեւ Էջմիածնում եւ Գյումիում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ