Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ. «ԱՄԵՆ ՄԱՐԴ ԹՈՂ ԻՐ ՄԵՋ ՓՆՏՐԻ. ԹԱԽՏԻ՞ ՎՐԱ Է, ԹԵ ԳԱՀԻ…»

Արխիվ 12-16

ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ. «ԱՄԵՆ ՄԱՐԴ ԹՈՂ ԻՐ ՄԵՋ ՓՆՏՐԻ.

ԹԱԽՏԻ՞ ՎՐԱ Է, ԹԵ ԳԱՀԻ…»

 

Վերջին շրջանում շատ խոսվեց, թե Մնջախաղի թատրոնում վաստակ ունեցող արտիստները տեղ չունեն: Իսկ, թե իրականում ինչ է կատարվում թատրունում «Իրավունքը» պարզեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ, 67-ամյա մնջախաղաց ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՑ. «Բացարձակ, ինքս արդեն օրինակ եմ, թույլ են տալիս, այն էլ ինչպես: Ես մի բան կասեմ, եթե ինչ-որ բան է տեղի ունենում, առաջին հերթին անդրադարձիր, թե որտեղ է գաղտնիքը, իսկ դժվարությունը կամ պատճառը քո մեջ փնտրիր, ոչ թե քեզնից դուրս: Եթե մեկը վատն ասաց իմ մասին, ես կփնտրեմ իմ մեջ, ոչ թե ասեմ` վատ մարդ է, որովհետեւ ինձ վատ բան ասաց: Ես մի հաղորդում էի ուզում անել` «Իսկ դո՞ւ» վերնագրով: Մեկն ասում է` այս հասարակության մեջ սա այսպես, նա` այնպես, իսկ դո՞ւ, դո՞ւ ինչպե՞ս ես ապրել, որ հիմա փնովում ես ու մատնացույց անում: Երբ քո մեջ փնտրում ես ճշմարտությունները, դադարում ես ուրիշներին քննադատել: Նույն էլ մեր թատրոնում: Գուցե ես ալեգորիկ կամ մետաֆորիկ եմ պատասխանում, բայց ամեն մարդ թող իր մեջ փնտրի, թե ինչու է ինքն այդպես` թախտի՞ վրա է, թե գահի: Պիտի վազենք կամ աշխատենք, ոչ թե ասենք` այս ինչ վատ հասարակություն է, ինձ գործ չի տալիս, որ աշխատեմ, կամ էլ` երկիրը երկիր չէ»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ