Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱՇԽԱՐՀԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՈՒՐՑԸ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՆԱՆՈՒԽՆ ՈՒ ՆՌԱՆ ԿԵՂՆ ԻԲՐԵՎ ՕԾԱՆԵԼԻՔ

Արխիվ 12-16

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱՇԽԱՐՀԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՈՒՐՑԸ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՆԱՆՈՒԽՆ ՈՒ ՆՌԱՆ ԿԵՂՆ ԻԲՐԵՎ ՕԾԱՆԵԼԻՔ


Այն, որ մեր հայկական բնաշխարհը զարմանահրաշ է ու անկրկնելի, հայտնի է ամենքիս, բայց որ այդ բնաշխարհի բարիքները կարող են նաև օծանելիք լինել, կարծես նոր բան է: Պարֆումեր Արման Մանուկյանն ու նախագծի պրոդյուսեր Գուժ Թադևոսյանը ներկայացոնւմ են «7 բույրը», որի ստեղծման համար աշխատել են շուրջ 4 տարի: Այդ ժամանակահատվածում տղաները փորձարկել են բազմաթիվ բաղադրիչներ, որոնք առավելագույնս կներկայացնեն հավաքածուի գաղափարն ու կոնցեպցիան:

«Այդ բուրմունքներում հավաքված են հազվագյուտ և թանկարժեք եթերային յուղեր` Վարդի աբսոլյուտ, Սամբակ Ժասմին աբսոլյուտ, Արաբական Էմիրություններից բերված մուգ բնական Կաստորեում աբսոլյուտ, Ցիվետ և աֆրիկյան քար: Բացի դրանից ինձ բախտ է վիճակվել աշխատել հայկական լեռների այնպիսի ցնցող եթերային յուղերի, բույսերի, ծաղիկների հետ, ինչպիսիք են լեռնային ուրցը, Արարատյան անանուխի բալզամ, նռան կեղև և այլն:Բոլոր այս տարրերը գերիշխող են դարձել իմ հավաքածուի մեջ, ինչով էլ ցանկացել եմ փոխանցել Հայաստանի յուրահատուկ ոգին»,- ասում է ԱՐՄԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

«Հայկական բնաշխարհի բազամահարուստ բույրերից կազմված 7 տեսակի օծանելիքի հավաքածուն ոչնչով չի զիջում ներկայումս մեծ ճանաչում վաստակած օծանելիքների հայտնի տեսակներին և իր մեկնարկով ազդարարում է հայկական օծանելիքի առկայությունը:7 օծանելիք` ասել է, թե  7 տեսակի բույրերի ներդաշնակություն, որոնցից ամեն մեկը իր գրավիչ և առանձնահատուկ բուրմունքով այսուհետև կարող է դառնալ նրբաճաշակ մարդկանց սեփականությունը»,- կարծում է ԳՈՒԺ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ