Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԿԱՆ ՀԱՐՑԵՐ, ՈՐՏԵՂ ԱՆԳԱՄ ՔԱՀԱՆԱՆ ԿԱՐՈՂ Է ՆԵՐՈՂԱՄԻՏ ՉԼԻՆԵԼ

Արխիվ 12-16

ԿԱՆ ՀԱՐՑԵՐ, ՈՐՏԵՂ ԱՆԳԱՄ ՔԱՀԱՆԱՆ ԿԱՐՈՂ Է ՆԵՐՈՂԱՄԻՏ ՉԼԻՆԵԼ

 


Օրերս առիթ եղավ լինելու ՕՁՈՒՆԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ եկեղեցում և իհարկե ընձեռված հնարավորությունը զրուցելու ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ ՔԱՀԱՆԱ ԲԱՂԱԼՅԱՆԻ հետ  բաց չթողեցինք: Ասելիք ունեցող հոգևորական, ում խոհերն ու խորհուրդներն այքա՜ն ուսանելի են: Մարդ, ով իր անսահման բարությամբ, թվում է, թե կարող է ընդունել ու հանդուրժել ամեն ինչ, բայց` ո´չ: Իսկ ինչի հանդեպ չի կարող ներողամիտ լինել ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ ՔԱՀԱՆԱ ԲԱՂԱԼՅԱՆԸ:

«Օրեր առաջ ինձ մի մարդ մոտեցավ ու ասաց, թե ինքը, բնակվելով Ռուսաստանի ինչ-որ քաղաքում, չի կարողանում հայկական եկեղեցի գնալ, որովհետև մոտակայքում այդպիսին չկա: Այս մարդը ուզում էր ինձնից լսել, որ դա նորմալ է, որ ռուսական եկեղեցի գնալը ևս խնդիր չէ, նրան ակամայից թվում էր, թե պիտի ասեմ `այո´, ոչինչ… Բայց ո´չ… Ռուսաստանյան այդ քաղաքում բնակության վայր ընտրելիս հազար ու մեկ պատճառ նկատի է առնվել, այդ փաստն էլ կարելի էր ի գիտություն ունենալ: Իսկ եթե այդ տեղում ես որոշել ապրել,  ուրեմն մեկ-մեկ էլ գումարդ ու ժամանակդ մի´ խնայիր և գոնե տարվա մեջ մի քանի անգամ հայկական եկեղեցում հայրենակիցներիդ հետ շփվելու, հաղորդություն ընդունելու հնարավորություն ստեղծիր: Իհարկե եկեղեցին  եկեղեցի է, ուղղափառ լինի, թե կաթոլիկ, բայց ինքներս հայ ենք, մեր տեսլկանն ունենք: Մեր պապերը, եղեռնից մազապուրծ, հայտնվելով մուսուլմանական  երկրներում, տարբեր կրոնական դավանանք ունեցող վայրերում հայկական եկեղեցիներ կառուցեցին. Մի´ մտածեք, թե դա այնքան հեշտ  է եղել: Մեր պապերն այնչա՜փ խոչընդոտներով ստեղծել են հոգևոր այդ կենտրոնները, բայց դրանք այնքան հեշտությամբ կկորցնենք, եթե համայնքը ակտիվ չլինի, ուժեղ չլինի… Պետք է մեր ունեցածը պահենք, շենացնենք,  վերականգնենք…»:


 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ