Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ «ԵՌՅԱԿԻ» ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԻ ԿԱՊՈՒՄ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ «ԵՌՅԱԿԻ» ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԻ

ԿԱՊՈՒՄ

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ «եռյակը»` ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», միասնաբար  պետք է  պահանջեն  արտահերթ նախագահական ընտրություններ, ՀՀ նախագահի հրաժարականը, սակայն   Ազատության հրապարակում արդեն եղել է երկու հանրահավաք, սակայն  վերոնշյալ պահանջները «եռյակի» կողմից  միասնական կերպով չեն հնչեցվել:  Այս եւ այլ հարցերի վերաբերյալ «Իրավունքը» մի քանի հարց  ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

- Տիկին Փոստանջյան,  եթե Ձեր կողմից բարձրաձայնված պահանջները «եռյակի» կողմից չեն հնչեցվում, ինչո՞ւ է «Ժառանգությունը»  շարունակում համագործակցել ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ, առավելեւս, եթե դուք պնդում եք, որ «եռյակը» միասնական օրակարգ չունի:

- Երեւի դա պետք է հղեք «Ժառանգություն» կուսակցության վարչությանը:

-Բայց Դուք  «եռյակի» ուժերից մեկի` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր եք:

-Այո: Ես կողմ եմ փոքր համագործակցությանը, բայց ավելին դեռ չի իրականացրել:

- Իսկ հույս ունե՞ք, որ կիրականացվի:

- Ես ինքս հույսեր չեմ կապում (նկատի ունի «եռյակի» հետ-խմբ.):

- Տիկին Փոստանջյան, Դուք պետական դավաճաններ եք որակում անձանց, որոնք կողմ քվեարկեն Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: Չե՞ք կարծում, որ սրանով վտանգում եք, ինչպես դուք եք բազմիցս հայտարարել, «եռյակի» փոքր համագործակցությունը, «Ժառանգության» մնալ-չմնալը «եռյակի» կազմում:

- Ոչ, չեմ կարծում:

- Ինչո՞ւ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, երբ  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ  Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցությանը դեմ  խոսողներին  ջղաձգվողներ անվանեց, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համարժեք պատասխան  չտվեց:

- Այդ հարցերն ուղղեք պրն Հովհաննիսյանին:

- Բայց կոռ՞եկտ եք համարում երկրորդ անգամ ջղաձգվող որակել «Ժառանգությանը»:

-Քաղաքական գործիչը պետք է  նման բառեր չօգտագործի, բայց երբեմն երեւի արդեն  հունից դուրս է գալիս եւ օգտագործում է:

- Ինչո՞ւ «Ժառանգությունը» համարժեք ձեւով չի արձագանքում  ՀԱԿ առաջնորդի հայտարարությանը:

-Ես կարծում եմ` բոլոր դեպքերում պատասխաններ տրվում են:

- Իսկ այդ պատասխանները համարժե՞ք են ՀԱԿ առաջնորդի հայտարարությանը:

- Դա  թող հանրությունը գնահատի:

- Շատերը հոկտեմբերի 24-ին անհամբեր սպասում էին ԲՀԿ առաջնորդի ելույթին: Արդյոք նրա ելույթը ծրագրային կարելի է համարել:

- Ես չէի սպասում այդ ելույթին: Առանձնապես չեմ էլ գնահատել այդ ելույթը:

- ԲՀԿ առաջնորդը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից որոշ պահանջներ  հնչեցրեց: Արդյոք այդ պահանջներին «եռյակի» մյուս երկու ուժերը համամիտ են:

- Ես ասում եմ`«եռյակը» դեռ  փոքր համագործակցություն է, որը չունի միասնական օրակարգ:

- Ձեր ներկայացրած ութ կետերն ընդունվեցի՞ն «Ժառանգության» կողմից:

- Այս պահի դրությամբ ես պատասխան չունեմ:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ