Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«Ե՞ՐԲ ԵՆՔ ԽՄԵԼՈԻ ՋՈՒՐ ՈՒՆԵՑԵԼ ԱՌՎԻ ՋՈՒՐ ԵՆՔ ԽՄԵԼ». ԵՂՆԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ

Արխիվ 12-16

«Ե՞ՐԲ ԵՆՔ ԽՄԵԼՈԻ ՋՈՒՐ ՈՒՆԵՑԵԼ, ԱՌՎԻ ՋՈՒՐ ԵՆՔ ԽՄԵԼ». ԵՂՆԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ

 

Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան-Գյումրի մայրուղին: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց  Եղնիկ գյուղի գյուղապետ Աշոտ Առաքելյանը: Գյուղացիների բողոքի պատճառը մեկն է` գյուղը տարիներ շարունակ  խմելու ջուր չունի: «Ե՞րբ ենք ունեցել որ, առվի ջուր ենք խմել»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով` գյուղացիները հիմա են ըմբոստանում, քանի որ ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում դանակը ոսկորին է հասել: «Ես միշտ բարձրաձայնել եմ խնդիրը, արի քեզ մի բագաժ թուղթ ցույց տամ: Պատկան մարմիններն  էլ ասել են`էսօր-էգուց»,- վրդովված ասաց Աշոտ Առաքելյանը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը այս պահին գյուղացիներին համոզում է բացել ճանապարհը խոստանալով, որ այսօր-վաղը գյուղը ջուր կունենա:  «Եթե հարցը չլուծեն, կռիվ-պատերազմ կանենք»,- եզրափակեց գյուղապետը:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ