Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «ԱՆՀԵԹԵԹ ՈՐԱԿՈՒՄՆԵՐԸ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՎԵՐԼՈՒԾԵԼ»

Արխիվ 12-16

ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «ԱՆՀԵԹԵԹ ՈՐԱԿՈՒՄՆԵՐԸ ՉԵՄ  ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՎԵՐԼՈՒԾԵԼ»

 

«Իրավունքը»  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ զրուցեց ներքաղաքական  իրավիճակի եւ այլ հարցերի շուրջ:

-Պրն Մինասյան, նոեմբերի 17-18 արտահերթ նիստով խորհրդարանում կքննարկվի ՀՀ-ի`Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը: Այս հարցի շուրջ ինչպիսին է ՀՅԴ-ի դիրքորոշումը:

Մենք պայմանագիրը պետք է ամբողջությամբ ծանոթանանք պայմանագրին, որից հետո արտահայտենք մեր դիրքորոշումը: Նախնական մեր դիրքորոշումն այն է, որ  ստեղծված իրավիճակում ԵՏՄ-ին այլընտրանք չունենալու, ինչպես նաեւ պետության անվտանգության առաջնահերթ համարելու  համար կողմ  ենք:Վերջնական գնահատական տալու համար անհրաժեշտ է ունենալ պայմանագրի ամբողջական տարբերակը:

-Իսկ մինչ նոյեմբերի 17-18 արտահերթ նիստը  ՀՅԴ-ը կհասցնի ծանոթանալ Հայաստանի`Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագրին ու դիրքորոշում արտահայտել:

-Կփորձենք: Հիմա մենք ցանկանում ենք ստանալ պայմանագրի տեքստը վերջնական կարծիք արտահայտելու համար:

-Դուք մտավախություն չունեք, որ  եթե ՀՅԴ-ի վերջնական դիրքորոշումը ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ դրական  լինի, Դուք կարժանանք պետական դավաճան որակմանը, որը հնչեցրել է  օրեր առաջ «Ժառանգություն  խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

(Ծիծաղում է-խմբ.): Նման գնահատականներ հնչեցնելը յուրաքանչյուր անձի իրավունքն է, բայց ես երբեք չէի իմանա, որ Զարուհի Փոստանջյանը նման անհեռանկարային գնահատական կհնչեցնի, առավելեւս, երբ նման գնահատականները բերում են հակադարձումների: Պետական դավաճանությունը իրավական կատեգորիա է եւ պետք է   հստակ սահմանվի: Կարծում եմ` բոլոր գիտակից մարդիկ պետք է ծանրակշիռ  որոշումներ կայացնեն, ուստիեւ անհեթեթ որակումները չեմ  պատրաստվում վերլուծել:

Հարցազրույցի շարունակությունը` «Իրավունքի» վաղվա համարում:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ