Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԲՀԿ-Ն ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԳՈՒՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԳՈՒՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԸ

Մինչ Ազգային ժողովում այս օրերին տարբեր հանձնաժողովներում բուռն քննարկվում է "ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքի նախագիծը, խիստ լռություն է պահպանում ԱԺ ԲՀԿ խմբակցությունը: Արի ու տես, որ նրանք քննարկումներին կամ չեմ մասնակցում, կամ էլ ներկա ստանալով` կեսից հեռանում են: Հետաքրքիր է, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վերջիններս բաց են թողնում կառավարության այս կամ այն ներկայացուցիչներին քննադատելու հնարավորությունը, եթե ընդամենը օրեր առաջ պեսիմիստական կոչերով ու հայտարարություններով հեղեղել էին լրատվական դաշտը: Ի դեպ, ուշագրավ է այն, որ հանձնաժողովների նիստերին մի շարք սուր հարցադրումներ հնչում են հենց քաղաքական մեծամասնության կողմից, իսկ ոչ իշխանական ուժերը հավանաբար հարմարվել են Ազատության հրապարակում հռետորական հարցեր հնչեցնելուն: Չէ՞ որ այդ դեպքում ոչ ոք չի հակադարձում նրանց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ