Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՇԱՆԹԸ ՄԵՂԱԴՐԵՑ ԼՏՊ-ԻՆ` ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՇԱՆԹԸ ՄԵՂԱԴՐԵՑ ԼՏՊ-ԻՆ` ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Երեկ "Ֆեյսբուքում" անցյալ տարվա նոյեմբերի 5-ի անկարգությունների համար դատապարտված Շանթ Հարությունյանի անունից հայտնվել է ուշագրավ գրառում, որի հասցեատերը ոչ այնքան իշխանությունն է, որքան` "եռյակը": Մասնավորապես` "Ուզում եմ զգուշացնել ԲՈԼՈՐԻԴ, որ Շանթի ու տղերքի կյանքի ու առողջության համար պատասխանատու են որքան իշխանությունը` նույնքան էլ էսօրվա աթոռի համար պայքարող` ոչ ընդդիմությունը...": Այնուհետ կենացները քաղցրանում են. "Պատասխան եք տալու ձեր ընտանիքներով, երեխեքով ու ազգականներով հանդերձ, ուր էլ փախնեք, եթե հանկարծ ինչ-որ ստոր պրովոկացիա փորձեք անել Շանթի նկատմամբ, հետո էլ ասեք, "հանցագործ ռեժիմն էր մեղավոր": Քանի որ պատմականորեն, արդեն վաղուց գիտենք, որ դարեր շարունակ, նվիրյալ անկախականների արյունը խմելով եք մինչ օրս գոյատեւել, էս անգամ էլ չի ստացվելու... Մովսես Գորգիսյանի օրինակը թող բոլորին դաս լինի, երբ նրան սպանեցին հայ դավաճանների ձեռով, հետո էլ սարքեցին Մովսեսին զոհված ազատամարտիկ":

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ