Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԳԻՆ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

Արխիվ 12-16

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԳԻՆ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

Հոկտեմբերի 28-ին տնից դուրս եկած 24-ամյա Արփինեին փնտրում էին, հավանաբար, ոչ միայն ոստիկանները. կորածի լուսանկարը տարածվել էր ինտերնետով: Նոյեմբերի 3-ին ոստիկանությունը հայտնել էր, որ Արփինեն գտնվել է: Հավանաբար, նույն աղբյուրից ստացված տեղեկատվության լրատվամիջոցները տարածել են նաեւ բարի լուրը այն մասին, որ. "...աղջկան հայտնաբերել են Երեւանի փողոցներից մեկում: Բարեբախատաբար, նրա հետ ամեն ինչ կարգին է, որեւէ խնդիր չունի եւ արդեն իր ընտանիքի հետ է: Իսկ թե որտեղ էր նա այս մեկ շաբաթվա ընթացքում, երիտասարդը կինը պատմել է, թե զբոսնել է Երեւանի փողոցներով":
Սրտանց ցանկանում ենք, որ այդպես լինի, սակայն նույն սիրտը հուշում է, որ "ամեն ինչ կարգին" լինել չի կարող, մանավանդ, ըստ տեղեկատվությանª աղջիկը ամուսնացած է, ունի մանկահասակ երկու երեխա:


ԱՅՍ ԱՆԳԱՄª ԿԱՊԱՆՈՒՄ


Գիշերային ակումբներում երիտասարդները "տժժում" են` անգամ գյուղական վայրերում: Այնպես որ, զարմանալի չէ, որ հանրապետությունում օրեցօր հաճախանում են, մեղմ ասած, ոչ դուրեկան հարաբերությունների պարզաբանումները այդպիսի վայրերում: Նոյեմբերի 2-ին դաժան ծեծկռտուք էր տեղի ունեցել Կապանի "ՌԻՈ" բրազիլական "բուրմունք" խոստացող  գիշերային ակումբում: Ասում են, թե դեռ հայտնի չէ` ինչից էր առաջացել վեճը, սակայն հայտնի է, եւ դրանում ոչ ոք չէր էլ կասկածի, որ շշերով, բաժակներով ու պատահած իրերով միմյանց հարվածած երիտասարդները գտնվել էին ալկոհոլի ազդեցության տակ: Դեպքի վայրից մեկ անձ տեղափոխվել էր ոստիկանության բաժին, մյուսն էլª գլխի եւ դեմքի ծանր վնասվածքներովª հիվանդանոց:
Հա, չմոռանանք. նման ժամանց հավանողների համար լրատվամիջոցները նշել են ակումբի հասցենª ք. Կապան, Սպանդարյան փողոց:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ