Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

"ՀԵՐԹՈՎ ՈՒՆԵՑԱԾ-ՉՈՒՆԵՑԱԾՍ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՄ"

Արխիվ 12-16

"ՀԵՐԹՈՎ ՈՒՆԵՑԱԾ-ՉՈՒՆԵՑԱԾՍ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՄ"

Հայտնի գործարար, այժմ սնանկացման շեմին հայտնված ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ այլեւս հույսը կտրել է, որ մինչեւ տարվա վերջ որեւէ նորություն կլինի իր գործից: Մեզ հետ զրույցում հուսահատված գործարարն ասաց.
- Էլ ոչ մի հույս չեմ պահում, թե էս գործը իմ օգտին կընթանա: Չգիտեմ` ինչին են սպասում. քանի կար` ասում էին էդ խուլիգան Աշոտին են սպասում, հիմա էլ ինքը կա, բայց էլի գործը տեղից չի շարժվում: Մինչ իրենք տեղում դոփում են, ես հերթով իմ ունեցած-չունեցածն եմ կորցնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ "ԿՈՇ" ՔԿՀ-Ի  ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ


Հատուկ քննչական ծառայությունը կաշառք վերցնելու համար քրեական գործ է հարուցել "Կոշ" ՔԿՀ-ի առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ: Դեռեւս հայտնի չէ, թե հստակ քանի հոգի են անցնելու սույն գործով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
- Քրեական գործը հարուցվել է "Կոշ" քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկի հաղորդման հիման վրա: Դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ ՔԿՀ-ի առանձին պաշտոնատար անձինք (նախաքննության գաղտնիությունից ելնելով` անուններ առայժմ չեն հաղորդվում) առանձնապես խոշոր չափերի կաշառք են ստացել` ծառայության գծով հովանավորչության համար: Դեպքի առթիվ ՀՔԾ-ն նախապատրաստել է նյութեր եւ հարուցել քրեական գործ` Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Այս պահի դրությամբ` նախաքննություն է ընթանում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ