Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

"ԶԱՐՈՒՀԻ" ԱՄՍԱԳԻՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԴԻՊԼՈՄԻ

Արխիվ 12-16

"ԶԱՐՈՒՀԻ" ԱՄՍԱԳԻՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԴԻՊԼՈՄԻ

Նորաբաց "ՄԵՐԻԴԻԱՆ" էքսպո կենտրոնում կայացավ Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կողմից կազմակերպված "Yerevan Show 2014" ամենամյա ոսկերչական ցուցահանդեսը, որին այս տարի հյուրընկալվել էին շուրջ 27 պետություններից ժամանած հայտնի ոսկերչական ու ժամագործական ավելի քան 100 մասնակից ընկերություն եւ մոտ 200 արտասահմանյան գնորդ:
Բացի ցուցահանդեսը, Հայաստանը տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն դարձնելու նպատակով Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) անցկացրեց նաեւ միջազգային համաժողով, որին մասնակցում էին խոշորագույն ոսկեգործական կազմակերպությունների ղեկավարները: Այդ թվում նաեւ հանրահռչակ "Դեբիրս" ու "Ալռոսա" ընկերությունների ղեկավարները:
Ցուցահանդեսից, համաժողովից ու նորաբաց հյուրընկալ կենտրոնից տպավորված էին բոլորը, ինչի մասին անկեղծացան հրաժեշտի ճաշկերույթի ժամանակ: Ի դեպ, բոլոր մասնակիցները Հայ ոսկերիչների համաշխարհային միության կողմից արժանացան դիպլոմների` մասնակցության համար: Նշենք, որ "Զարուհի" ամսագիրը` լինելով "Yerevan Show 2014"-ի ակտիվ մասնակիցն ու ինֆորմացիոն հովանավորը, նույնպես արժանացավ դիպլոմի: Այսպիսով` ավարտվեց թվով 4-րդ անգամ անցկացվող "Yerevan Show 2014" ոսկերչական ցուցահանդեսն ու մեկնարկեց "Yerevan Show 2015"-ը, որն ըստ կազմակերպիչների` էլ ավելի հնչեղ է լինելու:

Նյութերը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ