Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՕՏԱՐԱՄՈԼ ԵՎ ԱՅՍՔԱՆ ՀԵՌԱՑԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՕՏԱՐԱՄՈԼ ԵՎ ԱՅՍՔԱՆ ՀԵՌԱՑԱԾ
ՍԵՓԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՑ


Երեւան քաղաքում սարսափները գնալով ավելանում են, այսինքն` սարսափ տարածողներն են ավելանում: Հոկտեմբեր ամիսը, կարելի է ասել, Երեւանի համար սարսափի ամիս էր` հոկտեմբերի 31-ին որոշ օտարամոլներ նշեցին Հելոուինը` չհասկանալով, որ այն ընդհանրապես հայի հետ կապ չունի: Սա դեռ քիչ էր, դրանից օրեր առաջ էլ նույն սարսափը` ավելի քիչ մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ Վահանգնի թաղամասում` ներկայացման տեսքով: Ոտքից գլուխ սեւազգեստ ներկայացման հերոսների գործողություններով դժվար էր գուշակել ռեժիսորի ասելիքը: Միայն հստակ էր վերնագիրը` "7 մեղք": Եվ ինչպես կազմակերպիչները նշեցին` ներկայացումը բեմականացվել էր աստվածաշնչյան մոտիվներով: Այնուամենայնիվ, գուցե ներկայացումը դիտելուց հետո, Սուրբ Գիրքը չկարդացած մարդիկ հիասթափված իրենք իրենց կհարցնեն. "Մի՞թե սա է աստվածաշնչյան մոտիվները, մի՞թե այսպիսի կերպարներից զատ` Աստվածաշնչում այլ կերպարներ չկան...": Ավելորդ է խոսել ներկայացման երաժշտությունից: Այնպիսի տպավորություն էր, որ բեմում ապաչիներ են, որոնց կերպարն ավելի սարսափելի էր դարձնում ապաչիական երաժշտությունը... ու այս սարսափը տեւեց 20 րոպե, իսկ վերջում... բուռն ծափահարություններ, բայց անհասկանալի էր` այդ ծափերն ուղղված էին ռեժիսորի՞ն, թե պարզապես մարդիկ ուրախացան, որ վերջապես ազատվեցին տանջող սարսափից: Տեսնես քանի՞ մարդ այդ գիշեր սարսափից չքնեց կամ քանի՞սը քնած տեղից վեր թռավ վատ երազից: Ինչ արած, կարեւորը ռեժիսորի կատարած աշխատանքի "ցուցադրումն" էր, աշխատանք, որտեղ կատարվում էին անհասկանալի գործողություններ եւ ամենակարեւորը, որ այդ գործողություններն անվանում էին "ներկայացում":
Չնայած, այս թաղամասում պետք է, որ այսպիսի սարսափների վարժված լինեն, քանի որ յուրաքանչյուր տարի մեծ "շուքով" նշվում է Հելոուինը: Սա այն դեպքն է, որ չգիտես ուրախանա՞ս, թե տխրես, քանի որ թաղամասի բնակիչների մեծ մասը հայրենադարձներ են, ովքեր գուցե Հայաստանը շփոթելով Ամերիկայի հետ` փորձում են ամուր պահել այնտեղի սովորույթները:
Ցավալի է, որ այսքան օտարամոլ ենք ու այսքան հեռացած սեփական  արմատներից, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Պարզապես մի օր այդ մարդիկ կհասկանան, որ կորցրել են իրենց ինքնությունը եւ ազգային պատկանելությունը:
Իսկ այսպիսի ներկայացումները, հույս ունենք, որ երկար կյանք չեն ունենա եւ չեն ցուցադրվի այլ վայրերում եւս:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ