Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

"ԵՌՅԱԿԻ" ԷՆԵՐԳԻԱՆ ՀԱԶԻՎ ՀԵՐԻՔՈՒՄ Է ԻՐ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ"

Արխիվ 12-16

"ԵՌՅԱԿԻ" ԷՆԵՐԳԻԱՆ ՀԱԶԻՎ ՀԵՐԻՔՈՒՄ Է ԻՐ ԸՆԹԱՑԻԿ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ"


Երեկ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ի լուր հանրության եւ ի գիտություն ոչ իշխանական "եռյակի"` հայտարարեց, որ չի հավատում, թե թեժ քաղաքական աշուն կամ թեժ այլ եղանակ կլինի. "Որպեսզի ինչ-որ բան տաքացնես կամ թեժացնես, պետք է կարողանաս ավելցուկ էներգիա արտադրել: Ես կարծում եմ` "եռյակի" էներգիան հազիվ հերիքում է իր ընթացիկ գործունեության համար, ուր մնաց ինչ-որ մի բան տաքացնելը": Շտապելով պատասխանել հաջորդ հարցին` պարոն նախարարը նշեց, որ Հանրապետականների էներգիան շատ-շատ է: Այստեղից պետք է հետեւություն անել, որ հաշվի առնելով "եռյակում" ՀԱԿ-ի` նախկին ՀՀՇ-ի առկայությունը, միտինգավորները պետք է անցնեն "կեռոսինկաների" եւ "ֆուջիկաների", որպեսզի անհրաժեշտ տաքություն ու թեժություն ապահովեն, այլապես նրանց անհաջողությունների վրա արդեն սկսել են քաղաքական դաշտում էլ "ղժժալ" անգամ ընդդիմադիր, բայց ոչ "եռյակի" անդամ պատգամավորները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ