Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16

ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ

Վերջերս որոշ հայրենի լրատվամիջոցներ արջի ծառայություն մատուցելով ու թուրքերի ջրաղացին ջուր լցնելով` սկսել են լայնորեն քննարկել, վերլուծել ու ներկայացնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի "հարցազրույցը" ոմն թուրք պրոդյուսերի հետ: Ավելին` նույն աղբյուրները սկսել են գրել, թե իբր Ազնավուրը թուրքական մրցանակ է ստացել: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն տվել էր կարճ մեկնաբանություն. "Շառլ Ազնավուրը որեւիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել եւ մրցանակ չի ընդունել": Բայց արի ու տես, որ ոմանք շարունակում են շահարկել թեման հայրենի ԱԳՆ-ին գոնե մի անգամ հավատալու փոխարեն` "հալած յուղի" պես ընդունելով թուրքական լրատվամիջոցների հերքումները: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել իրականում, եւ ինչո՞վ է ձեռնտու ընդդեմ Շ. Ազնավուրի այս նենգ արշավը, երեկ` կառավարության նիստից հետո, փորձեցինք պարզել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ: Սակայն վերջինս կայծակնային արագությամբ ճեղքեց ու անցավ լրագրողներիս` միայն նշելով, որ հոգնել է այդ կարգի հարցերից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ