Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԵՐԿՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ ՍՐՏՈՎ ՉԷՐ

Արխիվ 12-16

ԵՐԿՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ ՍՐՏՈՎ ՉԷՐ

Առաջիկայում կլինեն կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում, ինչ արդյունքում գործադիր մարմնից կհանվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ կմիացվի ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Այս մասին երեկ` նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը, հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն, կարծես թե, այս փոփոխությունները բոլորովին էլ ԱԻՆ նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ սրտով չէր, ավելին` նույնիսկ տհաճ անակնկալ էր, ինչը ակներեւ էր կառավարության նիստից հետո: Խիստ անտրամադիր նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում նախ նշեց, որ տեղյակ չէր վերոնշյալ կառուցվածքային փոփոխություններին, իսկ նոր նախարարությունում իր լինել-չլինելուն էլ պատասխանեց հետեւյալ կերպ. "Եթե մեզ հանձնարարեն, մենք կղեկավարենք, եթե` ոչ, ուրեմն` ոչ": Ինչեւէ, սա դեռ ամենը չէ. այնուամենայնիվ, կառավարությունում տարածքային կառավարման նախարարի պաշտոնից զատ, դեռ կա նախարարի պաշտոնի թափուր տեղ: ՀՀ կառավարությունը մտադիր է համալրել իր կազմը մի նոր նախարարությամբ, որը կկոչվի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Այնպես որ, շատ շուտով "ՀՀ կառավարության կառուցվածքի մասին" ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննությանը կամ քննադատությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ