Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՔԱՂԱՔԱՊԵՏԻՑ ՄԱՐԶՊԵՏ, ՄԱՐԶՊԵՏԻՑ...

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱՊԵՏԻՑ ՄԱՐԶՊԵՏ, ՄԱՐԶՊԵՏԻՑ...

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան` Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակմամբ` թափուր էր մնացել վերոնշյալ պաշտոնը: Մինչ այս պաշտոնի վերաբերյալ տարբեր բամբասանքներ էին հնչում համացանցով մեկ, երեկ կառավարության որոշմամբ` Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Վայքի քաղաքապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նորընտիր մարզպետը լրագրողների հետ խոսեց իր նշանակվելու մասին. «Սա քաղաքական որոշում էր, բայց նաեւ ես ունեմ աշխատանքային փորձ, կենսագրություն, զբաղեցրել եմ մի քանի պաշտոններ, տիրապետում եմ մարզի ընդհանուր բոլոր խնդիրներին: Ինքս Վայքից եմ, ապրում եմ էնտեղ ու ապրելու եմ ու ժողովրդի հետ հարաբերվելու եմ այնպես, ինչպես հարաբերվում էի քաղաքապետ եղած ժամանակ»: Ապա ի լուր վայքեցիների` հայտարարեց. «Ես պատկերացնում եմ մարզի դժվարությունները, որովհետեւ փոխմարզպետ էլ եմ եղել, բայց պետք է աշխատել: Ես այդ դժվարությունը վերցրել եմ ու աշխատելու եմ թափանցիկ»:
Հավելենք, որ Հարություն Սարգսյանը 1996 թ.-ից աշխատանքի է անցել Վայքի Հարկային տեսչությունում` զբաղեցնելով պետի պաշտոնը: Իսկ 2001-2005 թթ. աշխատել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Վայոց ձորի մարզային վարչության պետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ