Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴՍՏԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ ՀԵՏ է ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ

Արխիվ 12-16

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴՍՏԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԴԵՄ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ ՀԵՏ է ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ


Ինչպես հայտնի էª "Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը" դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ: Հիմնադրամը դատարանից պահանջել է "Միստր Շեդո" ընկերությունից` հօգուտ հիմնադրամի, բռնագանձել 3 միլիոն 851 հազար դրամ գումար: Սակայն, ինչպես տեղեկացանք datalex.am-ից, հիմնադրամի ներկայացրած հայցը վերադարձվել է հետեւյալ պատճառաբանությամբ. "Հայցադիմումի ուսումնասիրությունից դատարանը պարզել է, որ "Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն" հիմնադրամի կողմից դատարան ներկայացրած հայցադիմումը ստորագրել է Վ. Կարապետյանը, սակայն վերջինիս պաշտոնեական դրությունը նշված չէ, այսինքն` հայցվորի կողմից չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերը նշված իրավական պահանջը, ուստի հայցադիմումն այդ հիմքով ենթակա է վերադարձման",- ասված է որոշման մեջ:
"Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամից" հայցի մանրամասների եւ վերջիններիս առաջիկա անելիքների մասին մանրամասներ մեզ խոստացան ներկայացնել առաջիկայում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ