Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

"ՄԻ ԲԱԺԱԿ ՋՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՐ ԿՈԿՈՐԴ ԵՆՔ ԿՐԾՈՒՄ"

Արխիվ 12-16

"ՄԻ ԲԱԺԱԿ ՋՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՐ ԿՈԿՈՐԴ ԵՆՔ ԿՐԾՈՒՄ"

Երեկ տեւական ժամանակ Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի բնակիչներն ի նշան բողոքի փակել էին Երեւան-Գյումրի մայրուղու` գյուղին հարող ճանապարհահատվածը: Բանն այն է, որ գյուղում տեւական ժամանակ է խմելու ջուր չկա:
"Հարեւան գյուղացիք կտրել են մեր խմելու ջուրը, ջրի խողովակը ջարդել են, ամբողջ գյուղը ջուր չունի: Զավեշտն այն է, որ մենք խմելու ջուր չունենք, իսկ հարեւան գյուղը մեր հասանելիք ջուրը կտրել է, որպեսզի անասունների ջրի հարցը լուծի: Փաստորեն, ութսուն տունª հինգ հարյուր ընտրողով, մի հատ ֆերմայի չափ չկա: Այ էդ փաստն է մեզ զայրացրել ու հասցրել փողոց: Պատկերացնում եք` խմելու ջուրն ինչ է, որ էսօր էդ մեր գյուղում դեֆեցիտ է: Մենք մեր անձնական միջոցներով փող ենք հավաքել խողովակ առել` ջուրը բերինք հասցրինք գյուղ, ու երեկ առավոտ պարզվեց, որ էդ տրուբեքըª ամբողջ տասներկու մետր ջրագիծը, ջարդել են: Պատկերացրեքª յալվարով մի լիտր ջուր ենք վերցնում հարեւան գյուղից, որ առավոտ լվացվենք հելնենք գյուղամեջ: Չեք հավատա, բայց մի բաժակ ջրի համար իրար կոկորդ ենք կրծում, դե ձեր հաշիվը վերցրեք",- անդրադառնալով բողոքի նման կերպ արտահայտման պատճառներին` մեզ հետ զրույցում ասաց Եղնիկ գյուղի բնակիչ Հայկը:  
Նշենք, որ գյուղացիներին ընդառաջ է գնացել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով բնակիչներին խոստացել է վերանորոգել ջրի խողովակը, որտեղից ջուրը չի հոսում: Գյուղացիների հետ պայմանավորվեցին մարզպետարանում ստեղծել մի հանձնաժողով, որը հատուկ այս խնդրով կզբաղվի: Մարզպետը վստահեցրել է, որ խնդրով անձամբ կզբաղվի եւ հնարավորինս արագ կլուծի գյուղացիների բարձրացրած խնդիրը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ