Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԱՐՈՆՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԸ

Արխիվ 12-16

ԱՐՈՆՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԸ


Մոսկվայում շարունակվում է Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված "Տաշիր" հուշամրցաշարը, որի երկու տուրերից հետո Լեւոն Արոնյանը վաստակել է մեկ միավոր եւ բաժանում է 3-6-րդ տեղերը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը այս մրցաշարում լավ ելույթներ ունենալը համարում է սկզբունքային եւ շատ կարեւոր: Սակայն կայացած երկու տուրերում Արոնյանին իր լավագույն խաղը ցուցադրել չի հաջողվել: Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով ոչ-ոքի է խաղացել ռուս Ալեքսանդր Մորոզեւիչի հետ. գրոսմայստերները խաղաղ ելք են կնքել 55-րդ քայլում: Իսկ առաջին տուրում Արոնյանը սպիտակներով միավորը կիսել էր իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, պարտիան ավարտելով 48-րդ քայլում:
Մրցումային երրորդ օրը մրցավայր է այցելել Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանը, ով հուշամրցաշարի կազմկոմիտեի նախագահն է: Նա կատարեց երրորդ տուրի Լեւոն Արոնյան-Դինգ Լիրեն պարտիայի առաջին քայլը:
Բայց նաեւ մրցաշարին զուգահեռ` Հայաստանի եւ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիաների միջեւ կնքվեց համաձայնագիր` "Սպիտակ նավակ" խորագրով, որն ուղղված կլինի Ռուսաստանում մանկապատանեկան շախմատի զարգացմանը:
Հայ մյուս շախմատիստները եւս շարունակում են ելույթները տարբեր մրցաշարերում: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում ավարտված շախմատային բաց մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 480 մասնակիցների մեջ բաժանել է 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը գրավել է երկրորդ տեղը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել ամերիկացի գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը: Իսկ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը կես միավոր զիջեց հաղթողին եւ զբաղեցրեց 8-րդ տեղը: Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Հունաստանի Կատերինի քաղաքում ավարտված աշխարհի վետերանների առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր եւ 47 մասնակիցների մեջ բաժանեց 4-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանը 5-րդն էր: Կարենը մեկ միավորով հետ է մնացել չեմպիոնից` գրոսմայստեր Զուրաբ Ստուրուայից:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ